Թագուհի Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թագուհի Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | սյուրռեալիզմ |
Ուսուցիչ | Կարապետ Եղիազարյան |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Թագուհի Ստեփանի Բարսեղյան (հունվարի 19, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ և կինոյի նկարիչ։ Աշխատել է կոնցեպտուալիզմի ձևում՝ սյուրռեալիզմի տարրերով։ 1981 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է, 1988 թվականից՝ Ուկրաինայի Նկարիչների ազգային միության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագուհի Բարսեղյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 19-ին Երևանում։ 1974 թվականին ավարտել է ուսումնառությունը Երևանի Փ. Թերլեմեզանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնտեղ նա սովորել է Կ. Եղիազարյանի և Ա. Ղազարյանի ղեկավարությամբ։ 2 տարվա ընթացքում՝ 1978-1980 թվականներին, որպես բեադրող նկարիչ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և Երևանի հեռուստաստուդիայում (1985-1987)։
Նկարչուհու անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Երևանում (1989, 1994), Խարկովում (Ուկրաինա, 1996, 1999), Թաբորում (Չեխիա, 1999), Ջերսի Սիթիում, Լոս Անջելեսում (ԱՄՆ, 1999), Փարիզում (Ֆրանսիա, 1999)։
Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աղջկա դիմանկարը» (1980),
- «Իլյուզիա» (1988),
- «Հայրենիք» (1989),
- «Կայսր» (1996),
- «Քայլ» (1996),
- «Իլյուզիա»,
- «Ընտանիք»,
- «Վերածնունդ» (1989),
- «Հանդիպում» (1994),
- «Թափոր», «Քայլ»,
- «Կայսր» (1996),
- «Տոն»[2] (1997),
- «Սուրբ ծնունդ»[3] (1998),
- «Դեղին տրամադրություն»,
- «Ներկայացում» (1998)։
Ստեղծագործությունները պահպանվել են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ԱՄՆ Ժամանակակից ռուսական արվեստի թանգարանում (Ջերսի Սիթիում), Խարկովի Ս. Վասիլկովսկու անվան քաղաքային պատկերասրահում։ Ապրել և ստեղծագործել է Խարկովում և Նյու Ջերսիում (1994 թվականից)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Армянский художник Барсегян Тагуи Степановна». Соцреализм. Киевский клуб коллекционеров.
- ↑ «Տոն»
- ↑ «Սուրբ ծնունդ»