Էրիկ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էրիկ Սմբատի Սահակյան
հունվարի 17, 2001(2001-01-17) - սեպտեմբերի 27, 2020(2020-09-27) (19 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Արմավիրի մարզ
Մահվան վայրԱրցախ Արցախ, Շահումյանի շրջան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2019 - 2020
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ
ՊարգևներԱրցախի «Մարտական ծառայություն» մեդալ

Էրիկ Սահակյան (հունվար 17, 2001, Արմավիրի մարզ - սեպտեմբեր 27, 2020, Շահումյանի շրջան), Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, Արցախի «Մարտական ծառայության» մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ ՀՀ զինված ուժերի մայոր Սմբատ Սահակյանի և ուսուցչուհի Անուշ Հակոբյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Արման Սահակյանը[1]։

2006 թվականից սովորել է Փարաքարի հիմնական դպրոցում, տեղափոխվել է Երևանի 191 հիմնական դպրոց, որն ավարտել է 2015 թվականին[2]։

Կրթությունը շարունակել է Փարաքարի միջնակարգ դպրոցում, ավարտել է 2018 թվականին։

Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։ Առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2019 թվականի ամառային զորակոչով հուլիսի 28-ին Էջմիածնի զինկոմիսարիատից։ Ծառայում էր Արցախում։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով, որի արդյունքում ռմբակոծվել է զորամասը։ Ըստ ծառայակիցների՝ Էրիկը տագնապը լսելուն պես շարել է վաշտը, ցուցումներ տվել։ Ռմբակոծված ճաշարանից դուրս է բերել ճաշարանի 4 աշխատակցուհու, իրեն փրկվել չի հաջողվել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով 2021 թվականի հունվարի 12-ին Էրիկ Սմբատի Սահակյանը կատարած բացառիկ հերոսության և անձնազոհության համար հետմահու պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» շքանշանով։

2021 թվականի փետրվարի 22-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով, Էրիկը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[3]։

2021 թվականի հոկտեմբերի 10-ին, Մարտունի քաղաքում, Ծովինար համայնքի ղեկավարի կողմից, պարգևատրվել է՝ «Ծովինարցի ազատամարտիկ» շքանշանով։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Էրիկ Սահակյանի հուղարկավորությունը, զինվորական կարգով հերոսին հողին են հանձնել Եռաբլուր զինվորական պանթեոնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://armlur.am/1045085/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://web.archive.org/web/20221028070426/https://yerkirmedia.am/hy/telecast/30/2596. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://www.aravot.am/2020/09/28/1138141/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://web.archive.org/web/20221028070424/https://www.armdaily.am/?p=108440&l=am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)