Էրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրեմերուից)
Գյուղ
Էրեմեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԷրեմերա. Էրեմերի, Էրեմերու, Էրմերու, Հերմերա, Հերեմերի, Հերեմերու, Հերմեր, Միրուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Էրեմեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Խոշաբ գետի միջին մասում, նրա ձախ ափի հարթավայորւմ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ փարթամ այգիներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել է 1916 թվականին։ Բնակիչների մի մասը կոտորվել է, իսկ մյուսը՝ տարագրվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 28 տուն՝ 189 բնակչով, 1895 թվականին՝ 70 տուն, իսկ 1915 թվականին՝ 85 տուն՝ 431 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեմերն ուներ Ծիծաղաբեր Ս. Աստվածածին անունով վանք։ Մոտակայքում կար 3 գերեզմանոց, խաչքարեր և այլ հնություններ։ Գերեզմանաքարերից մեկը XII դարի է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 299

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]