Էտտորե Գոտտի Տեդեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտտորե Գոտտի Տեդեսկի
իտալ.՝ Ettore Gotti Tedeschi
Ծնվել էմարտի 3, 1945(1945-03-03) (79 տարեկան)
ԾննդավայրՊոնտենուրե, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՊարմայի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, բանկիր, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԹուրինի համալսարան և Institute for Works of Religion?[1]

Էտտորե Գոտտի Տեդեսկի (իտալերեն՝ Ettore Gotti Tedeschi. մարտի 3, 1945(1945-03-03), Պոնտենուրե, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի տնտեսագետ և բանկիր, Կրոնի գործերի ինստիտուտի, որը հայտնի է նաև որպես Վատիկանի բանկ, նախկին նախագահ (2009-ից 2012 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեդեսկին 1973-1984 թվականներին աշխատել է ֆրանսիական Sema-Metra ՏՏ ընկերությունում որպես արդյունաբերական և ֆինանսական ռազմավարության խորհրդատու։ 1985 թվականին աշխատանքի անցավ Procomin Imi-BNL-ում՝ իբրև ֆինանսիստ, ապա տեղափոխվեց Sogei: Նա աշխատել է Parmalat- ի՝ կաթնամթերքի և սննդի իտալական կորպորացիայի IPO- ում, ինչը հանգեցրեց նրա ներգրամանը 1991 թվականին տեղի ունեցած Federconsorzi-ի ձեռքբերման բանակցություններում։ Այդ ընթացքում Տեդեսկին ներառվել էր Parmalat խմբի տնօրենների խորհրդի կազմում։

Իսպանական Santander Group-ի հետ սերտորեն կապված Էմիլիո Բոտինի խնդրանքով Տեդեսկին 1992 թվականին Ջանմարիո Ռովերարոյի հետ օգնեց հիմնադրելու Akros Finanziaria-ն։ Akros Group-ը մոտավորապես 275 միլիարդ եվրո է հավաքել 200 բաժնետերերից, որոնց թվում էին Fiat-ը, Iri-ն, Cir-ը, Ferrero-ն, Parmalat-ը, Commercial Union-ը, Banca Popolare di Milano-ն և Torinia Savings Bank-ը։ 1993 թվականին Տեդեսկին առաջադրվել է Finconsumo Banca-SpA իսպանական բանկի (հետագայում՝ Santander Consumer Bank SpA) իտալական մասնաճյուղի նախագահի պաշտոնում[2][3]։

1996-2006 թվականներին նա եղել է ֆինանսական ռազմավարության պրոֆեսոր Università Cattolica del Sacro Cuore- ում՝ Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանում, այնուհետև բիզնեսի էթիկայի թուրինյան համալսարանում։ Ներկայումս նա էթիկա է դասավանդում Università Cattolica del Sacro Cuore համալսարանում և, բացի այդ, հոդվածներ է գրում L'Osservatore Romano և Il Sole 24 Ore ամսագրերի համար։ Նա նաև պաշտոններ է զբաղեցնում տարբեր բանկային հաստատություններում, վենչուրային կապիտալի հիմնադրամներում և մասնավոր կապիտալում։

Կրոնի գործերի ինստիտուտի վարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Տեդեսկին դարձել է կրոնական գործերի ինստիտուտի նախագահ։ Դա տեղի է ունեցել Պաոլո Չիպրիանիի բանկի տնօրեն դառնալուց երկու տարի հետո, և ի սկզբանե ենթադրվում էր, որ Գոտտի Տեդեսկին կշարունակի Չիպրիանիի նախաձեռնած բարեփոխումները, կամրապնդի համոզմունքը, որ գոյություն ունեն միայն հաստատված հաշիվներ, և որ գործարքները պատշաճ կերպով հսկվում են[4]։

2010 թվականին փողերի լվացման սկանդալի պատճառով Տեդեսկին հետաքննվել է, սակայն նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել[5]։

2012 թվականի մայիսին Տեդեսկին հեռացվել է կրոնական գործերի ինստիտուտում զբաղեցրած պաշտոնից. տնօրենների խորհուրդն անվստահություն է հայտնել նրան։ Ժամանակավորապես նրան փոխարինել է գերմանացի Ռոնալդո Հերման Շմիտցը։ Վատիկանը հայտարարել է, որ Տեդեսկին հեռացվել է «քանի որ չի կատարել իր գրասենյակի առաջնային գործառույթները»[6]։ Տեդեսկին նախ հայտարարեց, որ իր հեռացումը պայմանավորված էր նրանով, որ ինքը ցանկանում էր թափանցիկություն ապահովել, բայց բանկի հետ կապված այլ մարդիկ դեմ էին դրան[7]։ Սակայն նաև հաստատեց դատախազներին, որ ինքը գրասենյակ էր գալիս շաբաթը միայն երկու օր՝ աշխատաժամանակի ճնշող մեծամասնությունը ծախսելով Միլանում գործող իսպանական Banco Santander բանկում՝ որպես դրա ղեկավարը[6]։ Խորհրդի փոխնախագահ Ռոնալդո Շմիցը՝ Deutsche Bank- ի նախկին գործադիր տնօրենը, նամակ է գրել պետքարտուղարին՝ հայտնելով, որ ինքը հրաժարական կտա, եթե այն ժամանակվա նախագահը չհեռացվի[8]։

Տեդեսկին հայտարարել է, որ իրեն թիրախավորել են հատկապես այն պատճառով, որ բանկում եղած ոչ կրոնական հաշիվների մասին տեղեկություններ է փնտրել[9]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Պյաչենցա քաղաքում գտնվող Տեդեսկիի տունը և նրա միլանյան երկու աշխատավայր-գրասենյակները հետաքննվող առանձին գործերով գրոհի ենթարկվեցին 2012 թվականի հունիսի 5-ին[10]։ Դա կոռուպցիոն հետաքննության շրջանակներում էր և առնչվում էր Finmeccanica-ի պաշտպանական կապալառու Ջուզեպպե Օրսիին, որը կապ ուներ Հնդկաստանին տասներկու ուղղաթիռ վաճառելու գործարքի հետ[11]։ Այդ գործում Տեդեսկին ներգրավված էր տեղեկացված վկայի կարգավիճակով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]