Էսփերանսա Ագիրրե
Էսփերանսա Ագիրրե իսպ.՝ Esperanza Aguirre | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն, Liberal Union (Spain, 1983)?, Լիբերալ կուսակցություն և Ժողովրդի դաշինք |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Ծննդյան օր | հունվարի 3, 1952[2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Esperanza Aguirre Gil de Biedma |
Ամուսին | Fernando Ramírez de Haro, 16th Count of Murillo? |
Զավակներ | Fernando Ramírez de Haro? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Էսփերանսա Ագիրրե (իսպ.՝ Esperanza Aguirre y Gil de Biedma, condesa de Bornos, հունվարի 3, 1952[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերում է ազնվական ընտանիքից։ 1974 թվականին ամուսնացել է Ֆերնանդո Ռամիրես դե Գարո Վալդեսի հետ, որը Բորնոսի 16-րդ կոմսն էր, նրանք ունեն երկու երեխա։
Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (1974)։ 1976 թվականին պետական ծառայության է անցել Տեղեկատվության և զբոսաշրջության նախարարության տեխնիկական բաժնում։ Եղել է գովազդի և զբոսաշրջության բաժնի պետ։ Ժողովրդավարական կենտրոնի Միության վարչության ժամանակ աշխատել է Մշակույթի նախարարությունում։ 1979 թվականին գլխավորել է Գրականության և կինեմատոգրաֆիայի գլխավոր տնօրենի շտաբը։ 1980 թվականին նշանակվել է Մշակույթի նախարարության Տեխնիկական գլխավոր քարտուղարության հետազոտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ։
1983 թվականից մինչև 1996 թվականը եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 1995 թվականին քաղաքապետ Խոսե Մարիա Ալվարեսը նրան վստահել է առաջին տեղակալի և մամուլի քարտուղարի պաշտոնը։ 1996 թվականի ընտրություններում Էսպերանս Ագիրեն ստացել է սենատորի մանդատը, նույն տարվա մայիսին զբաղեցրել Է Խոսե Մարիա Ասնարի կառավարության կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Կառավարությունը լքել է 1999 թվականի հունվարին` կաբինետի վերաձևավորման ընթացքում։ Նույն թվականի փետրվարին դարձել Է Սենատի նախագահ (Իսպանիայի պատմության մեջ առաջին կինը)։ 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբեր զբաղեցրել է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահի պաշտոնը, այնուհետև մի քանի ամիս աշխատել է կառավարությունում` որպես զբոսաշրջության հարցերով խորհրդական, այնուհետև հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքով իր վստահված ենթակայի` Իգնասիո Գոնսալեսի ձերբակալության պատճառով և տեղափոխվել մասնավոր հատված։ 2019 թվականի սեպտեմբերին Էսպերանս Ագիրեն ծանուցագիր է ստացել` որպես կասկածյալ հոկտեմբերի 18-ին հարցաքննության հրավիրվելով Ազգային դատական կոլեգիայի դատավորի մոտ, որը հետաքննում էր Մադրիդում 2007 և 2011 թվականներին Ժողովրդական կուսակցության ընտրարշավների անօրինական ֆինանսավորման վերաբերյալ կոռուպցիոն գործը[6]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pensamiento liberal en el fin de siglo (con José María Michavila) (Fundación Cánovas del Castillo, ISBN 978-84-88306-30-2, 1997).
- Discursos para la libertad (Ciudadela, ISBN 978-84-96836-63-1, 2009).
- Prohibido prohibir (con Pedro Schwartz) (Espasa, ISBN 978-84-670-0625-4, 2012).
- Yo no me callo (Espasa, ISBN 978-84-67046-83-0, 2016).
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլոս III շքանշանի Մեծ խաչ (1999)
- Կաթոլիկ Իզաբելլայի շքանշանի Մեծ խաչ (2004)
- Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչ (2004, Իսպանիա)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպա
- Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ (2004)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.eldiario.es/zonacritica/Esperanza-Aguirre-dimite-primera-vez_6_636646365.html
- ↑ 2,0 2,1 https://www.asambleamadrid.es/composicion/diputados/ficha-del-diputado?diputado=27
- ↑ http://www.boe.es/boe/dias/1999/01/23/pdfs/A03374-03374.pdf
- ↑ http://www.bocm.es/boletin/CM_Orden_BOCM/2012/09/21/BOCM-20120921-7.PDF
- ↑ http://www.rree.gob.pe/elministerio/Documents/ORDEN%20DEL%20SOL.pdf
- ↑ El Mundo(իսպ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волкова Г. И. Aguirre y Gil de Biedma, Esperanza // Учебный испанско-русский лингвострановедческий словарь-справочник. — М.: Высш. шк., 2006. — С. 22. — 656 с. — 3000 экз. — ISBN 5-06-004248-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- MCNBiografias.com
- Cattini, Giovanni C. (2011). «Historical revisionism». Transfer: journal of contemporary culture (Valencia: Servei de Publicacions de la Universitat de València) (6): 28-38. ISSN 1886—2349.
- Drake Escribano, Virginia. Esperanza Aguirre. La presidenta. 2006. La esfera de los libros.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսփերանսա Ագիրրե» հոդվածին։ |
|
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 3 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կանայք քաղաքականությունում
- Իսպանացի իրավաբաններ
- Իսպանիայի կին քաղաքական գործիչներ