Էստոնիայի Դքսություն (1561-1721)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Svenska Estland
Eestimaa Hertsogiriik
Էստոնիայի Դքսություն
 Ռևալի իշխանություն 1561 - 1721 Ռուսական կայսրություն 
Naval Ensign of Sweden.svg Lilla riksvapnet - Riksarkivet Sverige.png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Sw BalticProv sv.png
(Մերձբալթյան երկրները 17-րդ դարում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ռևալ
Լեզու էստոներեն, գերմաներեն, շվեդերեն
Կրոն լյութերականություն

Էստոնիայի Դքսություն (էստ.՝ Eestimaa Hertsogiriik, շվեդ.՝ Hertigdömet Estland), Շվեդական կայսրության կազմում գտնվող դքսություն։ Ստեղծվել է 1561 թ․, փոխանցվել Ռուսական կայսրությանը 1721 թ․՝ Նիստադի համաձայնագրով, որը վերջ տվեց Մեծ հյուսիսային պատերազմին (1700֊1721 թթ․)։ Դանիական տիրապետության շրջանում ևս երկրամասը կոչվել է Էստոնիայի Դքսություն։

Դքսության տարածքը համընկնում էր ներկայիս Էստոնիայի հյուսիսային մասի հետ։ Էրկրամասն ինքնակամ ընդունեց Շվեդական տիրապետությունը՝ վախենալով ռուսական էքսպանսիայից։ Նախապես այն ընդգրկում էր Ռևալ (ներկայիս Տալլին) քաղաքը, Հարյումաա, Լյաենե-Վիրումաա, Ռապլամաա և Յարվամաա շրջանները, իսկ Լյաենեմաան շվեդները գրավեցին 1581 թվականին։

Կառավարիչներ[խմբագրել]

  • Անդերս Տորստենսոն (1674-1681)
  • Աքսել Յուլիուս Դե լա Գարդի (1687-1704)
  • Վոլմար Անտոն ֆոն Շլիպենբախ (1704-1706)
  • Նիլս Յոնսոն Ստրոմբերգ աֆ Կլաստօրպ (1706-1709)
  • Կարլ Գուստաֆ ֆոն Նիրոթ (1709-1710)