Էպիսոմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էպիսոմներ (էպի… և հուն․՝ σωμα – մարմին), բակտերիաների գենետիկական տարրեր, որոնք բջջում ունակ են գործելու անկախ բակտերային քրոմոսոմներից։ Տերմինն առաջարկել է Թոմպսոնը (1931)՝ գենային մուտացիաների տեսությունը շարադրելիս։ Էպիսոմները ԴՆԹ–ի մոլեկուլներն են, որոնցով պայմանավորված են բակտերիաների մի շարք կարևոր հատկանիշներ, օրինակ, անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների նկատմամբ եղած կայունությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 63