Էնրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Enron Corporation
Ընկերության պատկերանիշը
Տեսակը Հանրային
Հիմնադրվել է 1985
Հիմնադիր(ներ) Քենեթ Լեյ
Գլխամասերը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Գլխավոր անձինք Քենեթ Լեյ, հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն
Ջեֆ Սկիլինգ, նախկին նախագահ, գործառնական տնօրեն
Էնդրյու Ֆեստոու, նախկին գլխավոր ֆինանսական տնօրեն
Ռեբեկա Մարկ-Յուսբաշ, Enron International-ի նախկին փոխտնօրեն, տնօրեն և գործադիր
Սթիվեն Կուպեր, ժամանակավոր գործադրի տնօրեն
Արդյունաբերություն Էներգետիկա
Արտադրանք Էլեկտրաեներգիայի արտադրություն, ցելյուլոզային թղթի արտադրություն
Ծառայություններ գազի փոխադրում, Գազամատակարարում
Հասույթ $101 միլիարդ (2000)
Վեբ-կայքը Enron.com
Կլանվել է Նոյեմբեր, 2004


«Էնրոնի» գլխամասը Հյուստոնի կենտրոնում

«Էնրոն կորպորացիա» (անգլEnron Corporation, NYSE նշանակումը՝ ENE), ներկայումս չգործող ամերիկյան էներգամատակարար ընկերություն։ Սնանկ է ճանաչվել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մինչև սնանկացումը «Էնրոնն» ունեցել է շուրջ 22 000 աշխատող և հանդիսացել է աշխարհի խոշորագուն կորպորացիան Էլեկտրա և բնական գազի մատակարարման, հեռահաղորդակցման և ցելյուլոզային թղթի արտադրման բնագավառներում։ Միայն 2000 թվականին ընկերության եկամուտը կազմել է 101 միլիարդ ԱՄՆ դոլար:[1] Ոչ արտադրական սեկտորում «Էնրոնը» զբաղվել է առևտրական ֆյուչերսներով և արժեթղթերի թողարկմամբ։ Fortune ամսագիրը «Էնրոնին» 6 տարի անընդմեջ անվանել է «ամենանորարար ընկերությունը Միացյալ Նահանգներում»:

2001 թվականի ավարտին պարզվում է, որ «Էնրոնը» զբաղվել է հաշվապահական զեղծարարությամբ և իր ֆինանսական դրության մասին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ։ Պատահարը պատմության մեջ առավել հայտնի է որպես «Էնրոնի գործ» (Enron case)։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին «Էնրոնը» պաշտոնապես սնանկ է ճանաչվում։ «Էնրոնի» սկանդալից հետո բազմաթիվ ամերիկյան ընկերություններ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը։ Սկանդալը նաև ստիպեց Միացյալ Նահանգներում նոր օրենքներ և կանոնակարգումներ մտցնել ընկերությունների և աուդիտորների գործունեության մեջ։ «Էնրոնի» սնանկացումին հաջորդում է նրա աուդիտոր «Արթուր Անդերսենի» լուծարումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]