Էնջլ Դերադուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնջլ Դերադուրյան
Բնօրինակ անունանգլ.՝ Angel Deradoorian
Ի ծնե անունանգլ.՝ Angel Rose Deradoorian[1]
Նաև հայտնի է որպեսDeradoorian
Ծնվել էհուլիսի 18, 1986(1986-07-18)[2] (37 տարեկան)
Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգչուհի և երաժիշտ
Գործիքներկիթառ, վոկալ, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ
Լեյբլanticon.?
ԿրթությունBella Vista High School?
ԱնդամակցությունDirty Projectors?
 Angel Deradoorian Վիքիպահեստում

Էնջլ Դերադուրյան (անգլ.՝ Angel Deradoorian), հայտնի է նաև Դերադուրյան ձևով (անգլ.՝ Deradoorian, հուլիսի 18, 1986(1986-07-18)[2], Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ[4]։ Առավել հայտնի է Dirty Projectors խմբին մասնակցությամբ, որը թողել է 2012 թվականին, որպեսզի ծավալի անհատական գործունեություն[5][6]։ 2015 թվականին թողարկել է անհատական առաջին «The Expanding Flower Planet» ալբոմը։ Նաև եղել է Բրենդոն Ֆլաուերսի «The Desired Effect» անհատական ալբոմի համար հրավիրված երաժիշտներից մեկը, ավելի ուշ համագործակցել է տարբեր կատարողների հետ[7]։ Ունի հայկական արմատներ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օրանջվեյլում, Կալիֆորնիա[9]։ Դերադուրյանը երաժշտության հանդեպ առաջին անգամ հետաքրքրություն դրսևորել է հինգ տարեկանում՝ մասնավոր դպրոցում սովորելով նվագել ջութակ և դաշնամուր[6][8]։ Նրա ծնողները նկարիչներ էին։ Ունի ավագ քույր՝ Առլինը, որը ևս երաժիշտ է և անհատական ելույթներ է ունենում[9][10]։ Տասնվեց տարեկանում Էնջլը որոշել է թողնել դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական գործունեությունը[8][9]։ 2007 թվականին նա մեկնել է Բրուքլին, որտեղ միացել է Dirty Projectors խմբին։ Նա կարևոր դեր է ունեցել «Bitte Orca» ալբոմի ձայնագրության մեջ[9]։ 2012 թվականին Էվի Թեյրի հետ տեղափոխվել է Լոս Անջելես[9]։

2009 թվականին Lovepump United Records լեյբլում թողարկվել է «Mind Raft» մինի ալբոմը՝ երգչուհու սեփական ազգանվամբ[11]։ Նույն 2009 թվականին նա Vampire Weekend-ի ստեղնահար Ռոստամ Բաթմանգլիջի և Ra Ra Riot-ի վոկալիստ Ուես Մայլզի հետ ձայնագրել է երգ, որը ներառվել է «LP» ալբոմում՝ Discovery ցուցանակով։ Երգն ստացել է «I Wanna Be Your Boyfriend» անվանումը[12]։ 2011 թվականին Animal Collective խումբը երգչուհի է ընտրել՝ All Tomorrow's Parties փառատոնում իրենց ելույթներից առաջ հանդիսատեսին ոգևորելու համար[13]։ Նույն թվականին կայացել է նրա յոթդույմանոց «Marichka» սփլիթ սինգլի ռելիզը, որի բի սայդը Ալբերտ Մաքքլոուդի «Planetarium 2010» երգն էր[14]։ Էվի Թեյրի Slasher Flicks նախագծի անդամ է։ 2014 թվականին թողարկվել է նրանց «Enter the Slasher House» ալբոմը[15]։

2015 թվականին Anticon լեյբլում Դերադուրյանը թողարկել է իր առաջին անհատական «The Expanding Flower Planet» ալբոմը[16]։

2017 թվականի հոկտեմբերին թողարկել է «Eternal Recurrence» մինի ալբոմը[17]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Expanding Flower Planet (2015)

Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mind Raft (2009)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Marichka» b/w «Planetarium 2010» (2011) (սփլիթ սինգլ Ալբերտ Մաքքլոուդի հետ)

Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից Դերադուրյանը ձայնագրվել է հետևյալ կատարողների հետ[7].

  • Discovery — «I Wanna Be Your Boyfriend» из LP (2009)
  • The Roots — «A Peace of Light» из How I Got Over (2010)
  • Flying Lotus — «Siren Song» из You're Dead! (2014)
  • Բրենդոն Ֆալուերս — «Dreams Come True», «Can’t Deny My Love», «Still Want You», «Between Me And You» և «Diggin' Up The Heart» из The Desired Effect (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Confédération Internationale des Sociétés d'Auteurs et Compositeurs — 1926.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Deming, Mark. «Angel Deradoorian - Biography». AllMusic. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Murphy, Sarah (2015 թ․ հունիսի 4). «Deradoorian Announces Debut Solo LP, Shares "A Beautiful Woman"». Exclaim!. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Roberts, Randall (2015 թ․ օգոստոսի 15). «Deradoorian is pitch perfect, Lana Del Rey is California cool». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,0 6,1 «Home is the new black – Sound Advice – Music – January 15, 2015». Sacramento News & Review. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 «Angel Deradoorian (vocal credits)». Discogs. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ayers, Michael D. (2009 թ․ մայիսի 5). «Doing Laundry with Deradoorian a/k/a Angel from Dirty Projectors». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Reynaldo, Shawn (2015 թ․ օգոստոսի 14). «Artist of the Month: Deradoorian». Self-Titled. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Deradoorian's Ethereal Space Jams Will Rock Your World». Vogue (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Powell, Mike (2009 թ․ մայիսի 8). «Deradoorian: Mind Raft». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  12. «Interview with Angel Deradoorian». Culturebully.com. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  13. Breihan, Tom (2010 թ․ հոկտեմբերի 27). «Animal Collective Curate All Tomorrow's Parties». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  14. Fitzmaurice, Larry (2011 թ․ փետրվարի 22). «Listen: New Track From Dirty Projectors' Angel Deradoorian, Co-Produced by Avey Tare». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  15. Battan, Carrie (2013 թ․ ապրիլի 10). «Animal Collective's Avey Tare Starts New Band With Former Dirty Projectors, Ponytail Members». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  16. Brodsky, Rachel (2015 թ․ օգոստոսի 19). «Review: Deradoorian's 'The Expanding Flower Planet' Needs Weeding». Spin. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Mountainside - Deradoorian | Rocktails Musica Online». Rocktails (եվրոպական իսպաներեն). 2011 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնջլ Դերադուրյան» հոդվածին։