Էնն Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Հիլլ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1916(1916-11-24)
ԾննդավայրԱտլանտա
Մահացել էմարտի 8, 1999(1999-03-08) (82 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCommercial High School?
Մասնագիտություննորաձևության դիզայներ
ԱմուսինԷդգար Լ. ՄակՔուբրի, Ռոյ Վ. Հիլ և Հարրի Լեհրեր
 Anne T. Hill Վիքիպահեստում

էնն Թ․ Հիլլ (անգլ.՝ Anne T. Hill, նոյեմբերի 24, 1916(1916-11-24), Ատլանտա - մարտի 8, 1999(1999-03-08), Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ և յոգայի ուսուցիչ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը մեծացել է Ատլանտայում՝ Ջորջիա նահանգ։ 1933 թվականին ավարտել է Առևտրային միջնակարգ դպրոցը[1], սովորել է Ջորջիայի համալսարանում և մինչև 1937 թվականին Լոս Անջելես տեղափոխվելը աշխատել է որպես սղագրիչ։

Taffy ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը 1937-1958 թվականներին իր սեփականTaffy գծի համար ստեղծել է գերազանցապես բամբակյա շրջազգեստներ։ Քանի որ կանանց նորաձևությունը զբաղեցնում էր բյուջեի մեծ մասը, նրա զգեստների ժողովրդականությունը մեծանում էր։ Նրանք 1948 թվականին Պալմ-Սփրինգս թենիսի ակումբում կայացած գերժամանակակից ընթրիքի ժամանակ նշվել են որպես «երևելի»[2][3]։Vogue և Harper's Bazaar-ը 1950-ական թվականներին հրապարակել են լիաէջ հայտարարություններTaff նորաձևության մասին[4][5] և լուսաբանել են Taffy նորաձևության միտումները[6]։ «Չկա ավելի կանացի և ռոմանտիկ բան, քան գեղեցիկ լայն կիսաշրջազգեստը ներքին կիսաշրջազգեստի հետ»,- ասել է Էննի Հիլլը Women’s Wear Daily-ին[7]։ «Շատ կանացի զգեստներ գրեթե բոլորն ունեն փարթամ կիսաշրջազգեստներ, որոնք կառուցված են իրենց ստորին կիսաշրջազգեստների վրա»,- գրել է Եվգենիա Թրինքլը՝ Star Telegram-ի[8], Bergdorf Goodman-ի, Garfinckel’s-ի նորաձևության հեղինակը, որոնք աջակցում էին Թեֆֆիի նորաձևությունը։

Առողջություն և յոգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիփսի Բութսի հետ ծանոթության շնորհիվ Հիլլը սկսել է հետաքրքրվել առողջ սնունդով և յոգայով։ Նա յոգա է սովորել Իդրա Դևի հետ միասին և թողարկել է յոգայի ուսուցողական իր սեփական տեսանյութը[9], նաև ոգեշնչող բանաստեղծություն[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Հիլլը մահացել է 1999 թվականի մարտի 8-ին իր տանը՝ Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ առողջարանային քաղաքում, սրտային անբավարարությունից 82 տարեկան հասակում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Commencement exercises held by Atlanta, Fulton schools. The Atlanta Constitution (Atlanta, Georgia) · Thu, Jun 1, 1933 · Page 2
  2. His Get Less. Her clothes take larger budget slice. Los Angeles Times Nov 24, 1948
  3. Desert Days. Los Angeles Times Nov 24, 1948
  4. Vogue, April 15, 1956, p 29
  5. Harper’s Bazaar. August 1956 p 87
  6. Cotton in the evening. Harper’s Bazaar. April 1957.
  7. Taffy Original Designs says fall line will be all cotton with full skirts. Women’s Wear Daily. May 10, 1955.
  8. Eugenia Trinkle. Cotton offered in all seasons. Fort Worth Star Telegram. July 22, 1957, p2
  9. Stretch no Kvetch Yoga Exercises ՅուԹյուբում
  10. «Inspirational Poem». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հիլլ» հոդվածին։