Էմինե Ջապարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմինե Ջապարովա
ուկրաիներեն՝ Еміне Айяровна Джапарова և Emine Ayar qızı Ceppar
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1983(1983-05-05) (40 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ուկրաինա
Կրոնիսլամ
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (2006)
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, հեռուստահաղորդավարուհի և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՈւկրաինայի արտաքին գործերի նախարարություն և ATR
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
 Emine Dzhaparova Վիքիպահեստում

Էմինե Այրովնա Ջապարովա (նաև՝ Էմինե Ջեպպար, ղրիմի թաթարերեն՝ EmineAyarqızı Ceppar, մայիսի 5, 1983(1983-05-05), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի ղրիմի թաթար քաղաքական և պետական գործիչ, լրագրող, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժինը (2000-2006)՝ ստանալով քաղաքագետ-միջազգայնագետի և անգլերենի թարգմանչի դիպլոմներ։ 2005 թվականին մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «International Visitor Leadership Program» և «Երիտասարդական այլընտրանք» ծրագրերին, ստաժավորում է անցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալի քարտուղարությունում։ 2008 թվականին մասնակցել է Նիդեռլանդների Քլինգենդալ քաղաքի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիվանագետների վերապատրաստման ծրագրին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2003 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի հումանիտար հարցերով ծառայությունում, որպես ազգային փոքրամասնությունների հարցերով օգնական։ 2008 թվականի մարտից մինչև 2010 թվականի հունվարն աշխատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մշակութային և հումանիտար համագործակցության վարչության սոցիալական և հումանիտար հարցերի բաժնում որպես երրորդ քարտուղար։ 2011 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ։ Մինչև 2014 թվականն աշխատել է որպես հաղորդավար և հաղորդումների հեղինակ Ղրիմի թաթարական ATP հեռուստաալիքում։ 2014 թվականի փետրվարից Ազատություն ռադիոկայանի լրագրող է։

2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլը եղել է Ղրիմի տեղեկատվական քաղաքականության գծով Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի խորհրդական։ 2016 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել[3]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Ժողովրդական պատգամավորության թեկնածու «Գրոյսմանի ուկրաինական ռազմավարություն» կուսակցությունից, ցուցակի 4-րդ համարը[4]։

2020 թվականի մայիսի 18-ից Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի առաջին տեղակալն է[5], ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Ուկրաինայի ազգային հանձնաժողովի նախագահը[6]։

2021 թվականի օգոստոսի 24-ին Ջապարովային շնորհվել է երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://government.ru/docs/all/119042/?page=3
  2. «Про призначення Джапарової Е. А. першим заступником Міністра закордонних справ України». Кабінет Міністрів України. 10 червня 2020. Վերցված է 10 червня 2020-ին.
  3. Джапарова написала заяву про звільнення
  4. Гройсман очолив список партії «Українська стратегія» на виборах до Ради, в п’ятірці — ще три міністри Արխիվացված 2019-06-23 Wayback Machine 112.ua (07.06.2019)
  5. «Стало відомо, хто стане першим заступником голови МЗС України». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  6. Указ президента Украины от 14 липня 2020 года № 272/2020․ Про голову Національної комісії України у справах ЮНЕСКО
  7. Указ президента Украины от 24 августа 2021 года № 439/2021 «Про присвоєння дипломатичних рангів

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմինե Ջապարովա» հոդվածին։