Էլվիրա Դոլինար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Դոլինար
Ծնվել էհունվարի 22, 1870(1870-01-22)
ԾննդավայրKrško, Սլովենիա
Մահացել էապրիլի 18, 1961(1961-04-18) (91 տարեկան)
Մահվան վայրԲլեդ, Սլովենիա
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունուսուցչուհի և գրող

Էլվիրա Դոլինար (սլովեն.՝ Elvira Dolinar,հունվարի 22, 1870(1870-01-22), Krško, Սլովենիա - ապրիլի 18, 1961(1961-04-18), Բլեդ, Սլովենիա), գրական անունը՝ Դանիցա (սլովեն.՝ Danica), սլովենացի գրող, ֆեմինիստ և ուսուցիչ։ Նա առավել հայտնի է «Սլովենկա» ամսագրում կանանց իրավունքների պաշտպանության համար գրելով և համարվում է Սլովենիայի առաջին ֆեմինիստը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլինարը ծնվել է 1870 թվականին Կրշկոյում (սլովեն.՝ Krško)՝ ավստրիական և գերմանական ծագում ունեցող ծնողների ընտանիքում[1]։ Նա ստացել է ուսուցչի կրթություն, քանի որ այն ժամանակ դասավանդումը Սլովենիայի այն սակավաթիվ մտավոր մասնագիտություններից մեկն էր, որը կանանց համար ընդունելի էր համարվում, բայց հետագայում՝ ամուսնությունից հետո, նա դադարել է դասավանդելը։ Նա և ամուսինն ունեցել են չորս երեխաներ․ որպես կեղծանուն նա օգտագործել է իր դստեր՝ Դանիցայի անունը[2]։

Ուսուցչուհու մասնագիտությունը սովորելու ընթացքում Դոլինարը հետաքրքրված էր կանանց խնդիրներով, ինչը նրան ոգեշնչել է գրել այս թեմայով հոդվածներ, որոնք տպագրվել են ավստրիական տարբեր ամսագրերում։ Նրա ամենաազդեցիկ աշխատանքը տպագրվել է 1897-1902 թվականներին լույս տեսած «Սլովենկա» («Սլովենացի կին») ամսագրում, որտեղ հիմնականում գրում էին կին ուսուցիչները։ Նա ավելի քան 40 հոդված է գրել «Սլովենկա» - ի համար՝ քարոզելով կանանց իրավունքները։ Իր առաջին հոդվածով՝ «Ժենսկա էմանսիպացիյա» («Կանանց ազատագրում»), որը լույս է տեսել 1897 թվականին, նա դարձել է ամսագրի առաջին հեղինակը, ով բացահայտորեն պաշտպանում էր կանանց իրավունքները, և այդ ժամանակից ի վեր համարվում է Սլովենիայի առաջին ֆեմինիստը[2]։ Նրա ամենաազդեցիկ և ամենաընթերցված հոդվածը՝ «Սվոբոդնա լյուբեզեն ին զակոն» («Ազատ սեր և ամուսնություն»), լույս է տեսել 1900 թվականին և հռչակել է, որ ամուսնալուծությունը թույլատրելի է, եթե երկու ամուսիններն էլ հարաբերություններ «անտանելի» են համարում, ինչը հակասում էր այն ժամանակ սլովենացիների մեծամասնության կաթոլիկ արժեքներին[3]։ Իր հայացքների համար նա լայն քննադատության է ենթարկվել՝ հատկապես կաթոլիկների կողմից[2]։ Բացի լրագրությունից և կարծիք գրելուց, նա նաև գրել է գեղարվեստական ստեղծագործություններ[1]։

Դոլինարը մահացել է 1961 թվականին Բլեդում[1]։ 1945 թվականից սկսած այն ամբողջ ժամանակահատվածում, երբ Սլովենիան ղեկավարվել է կոմունիստական Հարավսլավիայի կողմից, Դոլինարը և ֆեմինիստական շարժման այլ ակտիվիստներ դատապարտվել են, և միայն 1991 թվականին, երբ Սլովենիան անկախացել է Հարավսլավիայից, նա սկսել դիտվել որպես «սլովենական ֆեմինիստական մտքի ռահվիրա»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 van Dijk, Suzan (2009). «Author: Dolinar, Elvira». WomenWriters. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mihurko Poniž, Katja (2011). Wayne, Tiffany K. (ed.). Feminist Writings from Ancient Times to the Modern World: A Global Sourcebook and History. ABC-CLIO. էջեր 333–336. ISBN 9780313345814.
  3. Mihurko Poniž, Katja (2008). De Haan, Francisca; Bucur, Maria; Daskalova, Krassimira (eds.). Aspasia 2008: International Yearbook of Central, Eastern, and Southeastern European Women's and Gender History. Berghahn Books. էջեր 35–36. ISBN 9781845456344.