Էլիզա Քուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզա Քուփ
Ծնվել էապրիլի 6, 1981(1981-04-06) (43 տարեկան)
ԾննդավայրՊլիմութ, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Plymouth Regional High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Էլիզա Քուփ (անգլ.՝ Eliza Coupe, ապրիլի 6, 1981(1981-04-06), Պլիմութ, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի կատակերգական դերասանուհի, որն առավել հայտնի Է ABC«Երջանիկ ավարտ» սիթքոմում խաղացած դերով[1]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Քուփը ծնվել է Նյու Հեմփշիրում և ավարտել Պլիմուտի դպրոցը, որից հետո սովորել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում[2]։ Դրանից կարճ ժամանակ անց նա իր կարիերան է սկսել տարածաշրջանային թատերական բեմադրությունում դերով, որից հետո տեղափոխվել է հեռուստատեսություն։ 2006 թվականին «Variety» ամսագիրը Քուփին ընդգրկել է իր լավագույն տաս նոր կոմիկների ցուցակում[2]։ 2008 թվականին Քուփը նկարահանվել Է HBO-ի «Վատ ճանապարհից 12 մղոն» շոուում, իսկ հետո կանոնավոր դեր է ստացել «Կլինիկա» սիթքոմում, որտեղ նկարահանվել է վերջին եթերաշրջանում։ Նախքան ABC-ի «Երջանիկ ավարտ» սիթքոմում գլխավոր դեր ստանալը նաև եղել է «Ո՞վ է Սամանթան», «Սիրելի բժիշկը» և «Համայնքը» սերիալների հյուրը։ Քուփի շոուն և խաղը քննադատների կողմից արժանացել են գովասանքի, սակայն սերիալի վարկանիշների ցածր լինելու պատճառով 2013 թվականի գարնանը երեք եթերաշրջանից հետո ալիքը փակել է նախագիծը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2013 թվականներին Էլիզան ամուսնացած է եղել դերասանական վարպետության դասախոս և տիկնիկագործ Ռենդալլ Ուիթինգհիլի հետ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին նա երկրորդ անգամ ամուսնացել է առողջ ապրելակերպի «SuperLife» ապրանքանիշի հիմնադիր Դերին Օլենի հետ, որի հետ հանդիպել է իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Թռչող Կոնկորդներ Flight of the Conchords Լիզա Հյուրի դեր, էպիզոդ 1
2008 Unhitched Unhitched Ջուլիա Հյուրի դեր, էպիզոդ 1
2008 Վատ ճանապարհից 12 մղոն 12 Miles of Bad Road Գեյլոր Շեքսպիր Կանոնավոր դեր, էպիզոդ 1
2008 Ո՞վ է Սամանթան Samantha Who? Ուիլլոու Երկրորդական դեր, էպիզոդ 2
2009 Հակահերոսներ No Heroics Քելլի Հյուրի դեր, էպիզոդ 1
2009 Սիրելի բժիշկը Royal Pains Քեթի Հյուրի դեր, էպիզոդ 1
2009-2010 Կլինիկա Scrubs Դոկտոր Դենիս Մահոնի Կանոնավոր դեր, էպիզոդ 24
2011 Համայնք Community Գործակալ Ռոբին Ուոլերս Հյուրի դեր, էպիզոդ 1
2011-13 Երջանիկ ավարտ Happy Endings Ջեյն Կերկովիչ Ուիլյամս Կանոնավոր դեր, էպիզոդ 57
2013 Միլլերները[6] The Millers Ջենիս Երկրորդական դեր, էպիզոդ 2
2014 Ստի տուն[6] House of Lies Մարիսսա ՄակՔլինտոկ Երկրորդական դեր, էպիզոդ 4
2014 Անհաջողակ Benched Նինա Ուիթլեյ Կանոնավոր դեր, էպիզոդ 12
2015-2017 Քուանտիկո Quantico Հաննա Վայլանդ Հյուրի դեր, էպիզոդ 5
2015-2016 Մինդի նախագիծը The Mindy Project Չելսի Հյուրի դեր, էպիզոդ 4
2015-2017 Առանց պարտավորությունների Casual Էմմի Էպիզոդ 6
2016 Կործանում Wrecked Ռոզա Էպիզոդ 2
2017 Ապագայի մարդը Future Man Վագր Կանոնավոր դեր, էպիզոդ 13

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 The Day the World Saved Shane Sawyer The Day the World Saved Shane Sawyer Էլլիսոն Կարճամետրաժ ֆիլմ
2007 Կարծում եմ` սիրում եմ կնոջս I Think I Love My Wife Լիզա
2010 Ինչ-որ տեղ Somewhere Հարևանուհի
2011 Որքա՞ն ունեք What’s Your Number? Շեյլա
2012 Շանհայի կանչը Shanghai Calling Ամանդա
2017 Մերկ Naked Վիկի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2013 Gold Derby Awards Երկրորդ պլանի լավագույն կատակերգական դերասանուհի Երջանիկ ավարտ Առաջադրված

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TNT Drama Pilot 'Civil' Enlists Eliza Coupe
  2. 2,0 2,1 «Eliza Coupe: Biography». TV Guide. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Melissa Maerz (3 мая 2013). «'Happy Endings' finale: Why I'll miss this show when it's gone». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Justin Harp (2 июля 2013). «'Happy Endings' Eliza Coupe, husband Randall Whittinghill divorcing». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Eliza Couple Marries Fiance Darin Olien in Christmas Eve Wedding
  6. 6,0 6,1 Lesley Goldberg (12 сентября 2013). «'Happy Endings' Star Eliza Coupe Heads to 'House of Lies'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Քուփ» հոդվածին։