Էդվարդ Հովհաննիսյան (իրավաբան)
Էդվարդ Հովհաննիսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
05.06.2020-ից - 03.08.2021 | ||||
| ||||
02.07.2019 - 05.06.2020 | ||||
| ||||
26.11.2021 - 05.01.2024 | ||||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2006) | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան և փաստաբան | |||
Ծննդյան օր | հունվարի 10, 1983[1] (41 տարեկան) | |||
Ծննդավայր | Ալաշկերտ, Արմավիրի մարզ, ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Էդվարդ Կարենի Հովհաննիսյան (հունվարի 10, 1983, Ալաշկերտ, Արմավիրի մարզ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, փաստաբան, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ[2] (05.06.2020-04.08.2021)։ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետ(2021-2024)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990-2000 թվականներին սովորել է Ալաշկերտի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև` Արմավիրի վարժարանում։
- 2000-2004 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստանալով` բակալավրի աստիճան։
- 2004-2006 թվականներին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009-2010 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ։
- 2010-201 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ։
- 2013-2014 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ։
- 2014-2014 թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ։
- 2014-2016 թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ։
- 2016-2017 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ։
- 2017-2017 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ։
- 2017-2018 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ։
- 2018-2019 թթ. ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ։
- 2019-2019 թթ. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ։
- 2019-2020 թթ. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ[3]։
- 2020 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել է ՀՀ ՊԵԿ նախագահ[4]։
- 2021 թվականի նոյեմբերի 26-ից` ՀՀ Արմավիրի մարզպետ։
- 2024 թվականի հունվարի 5-ին ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։
Նախորդող Դավիթ Անանյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան 2020-2021 |
Հաջորդող Ռուստամ Բադասյան |
Նախորդող Համբարձում Մաթևոսյան |
ՀՀ Արմավիրի մարզպետ
Էդվարդ Հովհաննիսյան |
Հաջորդող թափուր |
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թ.-փաստաբանների որակավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր։
- Ունի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էդվարդ Հովհաննիսյան
- ↑ «Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ». a1plus.am.
- ↑ «Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Էդվարդ Հովհաննիսյան». www.gov.am.