Էդուարդ ֆոն Էնգերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ ֆոն Էնգերթ
գերմ.՝ Eduard Ritter von Engerth[1]
Ծնվել էմայիսի 13, 1818(1818-05-13)[2][3][4][…]
ԾննդավայրՊշչինա, Gmina Pszczyna, Pszczyna County, Սիլեզիայի վոյեվոդություն[1][5]
Վախճանվել էհուլիսի 28, 1897(1897-07-28)[2][3][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրSemmering, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[1][5]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն[1] և  Ցիսլեյտանիա[1]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[1][5][6]
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրպատմական գեղանկարչություն[1] և ժանրային նկարչություն[1]
Ուշագրավ աշխատանքներQ28008889?[1], Prince Eugene Sends the Emperor News of the Victory at Zenta after the Battle of Zenta?[1] և Altlerchenfeld Church?
ՈւսուցիչԼեոպոլդ Քուպելվիզեր[1][5][6] և Յոզեֆ ֆոն Ֆյուրիխ[1][6]
ԱշակերտներԼյուդվիգ Մինիգերոդե, Karl Karger?[1][5], Franz Rumpler?[1][5] և Julius Victor Berger?[5]
Պարգևներ
Պաշտոնprincipal?, պրոֆեսոր, ֆոնդապահ, տնօրեն, ռեկտոր և պրոռեկտոր
ԱնդամակցությունQ1744539?[1], Künstlerhaus, society of fine artists of Austria?[5] և Wiener Männergesang-Verein?[6]
ՀայրJosef Engerth?[5]
 Eduard von Engerth Վիքիպահեստում

Էդուարդ Ռիթեր ֆոն Էնգերթ (գերմ.՝ Eduard Ritter von Engerth, մայիսի 13, 1818(1818-05-13)[2][3][4][…], Պշչինա, Gmina Pszczyna, Pszczyna County, Սիլեզիայի վոյեվոդություն[1][5] - հուլիսի 28, 1897(1897-07-28)[2][3][4][…], Semmering, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[1][5][7]), ավստրիացի նկարիչ, որը հիմնականում նկարել է պատմական իրադարձություններ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Ֆրանց Հովսեփի թագադրումը Հունգարիայի թագավոր` 1867 թվականի հունիսի 8-ին

Էդուարդ ֆոն Էնգերթը եղել է Լեոպոլդ Քուպելվիզերի և Յոզեֆ ֆոն Ֆյուրիխի աշակերտը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում[9]։

1847-1853 թվականներին նա ճանապարհորդում է Իտալիայով, Անգլիայով և Մերձավոր Արևելքով, Հռոմում ազդեցություն ունենալով նազարեցիների վրա, նա նկարում է իր նկարներից առավել հայտնի «Մանֆրեդ Սիցիլիացի արքայի ընտանիքի գերևարումը Բենևիենտոյի ճակատամարտից հետո» (գերմ.՝ Die Verhaftung der Familie des Königs Manfred nach der Schlacht von Benevent; 1853)[9][9]: 1854 թվականին դարձել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և հիմնականում զբաղվել է դիմանկարչությամբ։ Միաժամանակ նա աշխատել է Վիեննայի Ալթլերխենֆելդի եկեղեցու որմնանկարների վրա` սեփական և ֆոն Ֆյուրիխի ուրվանկարներով։

1865 թվականին դարձավ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նույն տարում նա ավարտում է իր երկրորդ նշանակալի «Արքայազն Էժենի հաղթանակը Զենտայում» (գերմ.՝ Sieg des Prinzen Eugen bei Zenta): 1868 թվականին ֆոն Էնգերթը Վիեննայի պալատական օպերայի նոր շենքում որմնանկարել է «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Օրփեոս և Էվրիդիկե» թեմատիկաներով մի շարք կտավներ, ինչպես նաև նույն թվականին է թվագրվում է մանումենտալ «Կայսր Ֆրանց Հովսեփի թագադրումը Հունգարիայի թագավոր` 1867 թվականի հունիսի 8-ին» (գերմ.՝ Krönung Kaiser Franz Josephs zum König von Ungarn am 8. Juni 1867): 1871-1892 թվականներին ֆոն Էնգերթը գլխավորել է Բելվեդեր դղյակում տեղակայված կայսերական արվեստի պատկերասրահը (որը 1891 թվականին տեղափոխվել է Արվեստի պատմության թանգարան)։ 1882-1886 թվականներին լույս է ընծայել դրա եռահատոր կատալոգը։

Ֆոն Էնգերթի աշակերտներից էին Գաբրիել ֆոն Մաքսը, Ֆրանց ֆոն Բայրոսը, Լուդվիգ Մինիգերոդեն, Էդուարդ Շառլեմոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Glück G. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 2. — S. 393—395.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eduard von Engerth (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eduard von EngerthOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 Wien Geschichte Wiki (գերմ.)Wien: 2014.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00281451
  7. http://austria-forum.org/af/AEIOU/Engerth,_Eduard_Ritter_von
  8. https://portal.dnb.de/opac.htm;jsessionid=9FAFC739C9A923132951BF71CA3C8F6D.prod-worker1?method=showFullRecord&currentResultId=%22119198797%22%26any&currentPosition=2
  9. 9,0 9,1 9,2 «Энгерт, Эдуард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ ֆոն Էնգերթ» հոդվածին։