Էդմոնտ Յաղճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմոնտ Յաղճյան
Ծնվել էօգոստոսի 4, 1904(1904-08-04)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 21, 1997(1997-07-21) (92 տարեկան)
ԿրթությունԿերպարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ

էդմոնտ Յաղճյան (1904, օգոստոսի 4, Խարբերդ - 1997, հուլիսի 21, Կոլումբիա, Հարավային Կարոլինա), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին ընտանիքի հետ հաստատվել է ԱՄՆ-ում, սովորել Նյու Յորքի գեղարվեստի դպրոցում։ 1945 թվականին՝ Հարավային Կարոլինայի համալսարանի գեղարվեստի բաժնի տնօրեն։ Յաղճյանի նախասիրած ժանրը քաղաքային բնանկարն է (Նյու Յորքի ցերեկային, գիշերային ու ձմռան պահերը և այլն)։ Գործերին բնորոշ կուռ գծանկարը, գունաձևերի ռիթմիկան, մութ ու լույսի փոխհարաբերումները շեշտում են մեծ քաղաքի եռուն դիմագիծը («Քարշող շոգենավերը» և այլն)[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ՝ Նյու Յորքում, Միսսուրիում, Հարավային Կարոլինայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «»Ով ով է, Հայեր հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 184։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]