Զրույց (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զրույց» (չեխերեն՝ beseda), ազգային երգերի մոտիվներով ստեղծված չեխական պարային սյուիտ։ Այն 4 ֆիգուրներից կազմված, իրար դեմ դիմաց կանգնած խաչաձև մակերեսային պար է, որը կատարում են պարողների 4 զույգ։ Ստեղծվել է Յան Ներուդայի խնդրանքով 1863 թվականին պարուսույց Կարել Լինքի (Karel Link) կողմից՝ մի քանի չեխական ազգային պարերը միացնելով մեկ նրբագեղ պալատական կադրիլի ներքո։ Ֆիգուրներից յուրաքանչյուրը կազմված է երկու մասերից, որոնից առաջինը ավարտվում է ֆուրիանտով (furiant), բացի դրանից զրույցի մեջ մտնում են՝ polka (Պոլկա),sousedská, rejdovák (рейдовак) и rejdovačka, obkročák, řezanka, dvojpolka, kalamajka, hulán, kuželka (Կեգլի) и strašák (խրտվիլակ)։ Այս պարերի համար օրիգինալ ազգային երաժշտությունը մշակել է Ֆերդիանտ Հելլերը (Ferdinand Heller): Ավելի ուշ ի հայտ եկան Քարել Քլեպիշի (Karel Klepš), Ա.Յա. Սվոբոդայի (A. Jan Svoboda) և Վ.Բ. Յանդայի «զրույցները»։ Դրանք ևս կազմված էին չեխական և սլովակյան ազգային երգերի հիման վրա, սակայն չստացան այնպիսի համբավ, ինչպես Հելլերի «զրույցը»։ Առաջին անգամ «զրույցը» կատարվել է 1863 թվականի նոյեմբերի 24-ին Պրահայի Կոնվիկտ դահլիճում և արագորեն տարածվեց Չեխիայի տարածքով՝ շնորհիվ իր գեղեցիկ և տարատեսակ ֆիգուրներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]