Յան Ներուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ներուդա
Jan Nepomuk Neruda
Ծննդյան անունանգլ.՝ Jan Nepomuk Neruda
Ծնվել էհուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…]
Վախճանվել էօգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][8][…]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[9]
Գրական անունJanko Hovora[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, քննադատ, թատերական քննադատ, դրամատուրգ, դրամատուրգ և գրական քննադատ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներՄալոստրանսկյան պատմություններ
Համատեղ ապրողԿարոլինա Սվետլա
Յան Ներուդա Վիքիքաղվածքում
 Jan Neruda Վիքիպահեստում

Յան Նեպոմուկ Ներուդա (չեխ․՝ Jan Nepomuk Neruda, հուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - օգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][8][…]), չեխ գրող, բանաստեղծ, լրագրող, քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը Չեխիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1834 թվականի հուլիսի 9-ին Պրահայում՝ առևտրականի ընտանիքում։ Սովորել է իրավունք և փիլիսոփայություն։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մանկավարժ, իսկ 1860 թվականին աշխատանքի է ընդունվել տեղական թերթի խմբագրատանը որպես լրագրող։ Չնայած այն հանգամանքին, որ Յան Ներուդան երբեք չի ամուսնացել, նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել գրող Կարոլինա Սվետլայի հետ։

Գրականություն մուտք գործելով ծանր ժամանակներում և մանկուց ծանոթ լինելով չեխ աղքատների ծանր կյանքին՝ Ներուդան իր բանաստեղծությունների առաջին ժողովածուում՝ «Գերեզմանային ծաղիկներ» (1857), պատկերել է իրեն շրջապատող դաժան իրականությունը։ Նրա «Բանաստեղծությունների գրքեր» ժողովածուն, որ լույս է տեսել 1868 թվականին, բարձրացնում է չեխական հասարակության մեջ առկա սոցիալական ճնշումների ու կոնֆլիկտների հարցերը։ Գրողի ամենահայտնի արձակ ստեղծագործությունները 1857 թվականին «Մալոստրանյան պատմություններ» ժողովածուում ընդգրկված կարճ պատմվածքներն են։

Յան Ներուդան մահացել է 1891 թվականի օգոստոսի 22-ին և թաղվել Պրահայի Վիշեգրադյան գերեզմանատանը։ Գրողի մահից հետո նրա անունով է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, որտեղ ապրել է Յան Ներուդան։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1857 - «Գերեզմանային ծաղիկներ» (Hřbitovní kvítí)
  • 1867 - «Բանաստեղծությունների գրքեր» (Knihy veršů)
  • 1877 - «Մալոստրանսկյան պատմություններ» (Povídky malostranské)
  • 1878 - «Տիեզերական երգեր» (Písně kosmické)
  • 1883 - «Հասարակ մոտիվներ» (Prosté motivy)
  • 1896 - «Կրքոտ ուրբաթի երգեր» (Zpěvy páteční)

Հետաքիքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Неруда Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Neruda, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 20. — S. 188.
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. BillionGraves — 2011.
  10. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1971/neruda-bio.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յան Ներուդա հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ներուդա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ներուդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 262