Կադրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադրիլ

Կադրիլ (ֆր.՝ quadrille, իսպ.՝ cuadrilla ― բառացի նշանակում է չորս մարդուց բաղկացած խումբ), տարածված պար, չափըը՝ 2/4։ Կազմվում է 5-6 ֆիգուրից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը և պարեղանակը։ Պարում են 4 և ավելի զույգերով։ 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջը տարածված սալոնային պար էր։ Տարիների ընթացքում մտել է ժողովրդի մեջ, ձեռք բերել ժողովրդական պարի առանձնահատկություններ։

Ունի տարբեր անուններ․ ռուսերեն և ուկրաիներեն նույնպես կադրիլ է, իսկ հայկական ժողովրդական, պարային ֆոնդում՝ էրզրումի և Ջավախքի «Քյոռ-օղլի», «Ագուռի» կադրիլ պարեր։

Գրականություն[խմբագրել]

  • Кадриль, французский танец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png