Զոլտան Բերեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլտան Բերեցկի
Ծնվել էմայիսի 2, 1976(1976-05-02) (47 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (2001)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասան և երգիչ
Ժանրերփոփ ռոք
Ամուսին(ներ)Dóra Szinetár? և Էվա Բատա
Պարգևներ և մրցանակներ
bereczkizoltan.hu

Զոլտան Բերեցկի (հունգ.՝ Bereczki Zoltán, մայիսի 2, 1976(1976-05-02), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի երգիչ և արտիստ, հունգարական ռադիոյի eMeRTon մրցանակի դափնեկիր «Մյուզիքլի դերասան» անվանակարգում (2006)[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Յանոշ Նեյմանի անվան ինֆորմատիկայի դպրոցը։ Բարձր դասարաններում 2 տարի երգել է Հունգարական ռադիոյի մանկական երգչախմբում, նույն ժամանակ նվագել է ջութակ և թմբուկ իր «Ստիկս» խմբում։

2001 թվականին ավարտել է Թատերական և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիան՝ ստանալով օպերետի արտիստ մասնագիտություն։ նույն թվականին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ Száz év։ 2004 թվականին մասնակցել է Բուդապեշտի «Օպերետի հրեշտակներ» օպերետայի թատրոնի արտիստների միության ստեղծմանը։ 2005 թվականին մասնակցել է «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի ձայնագրմանը։

Պարբերաբար մասնակցել է Csináljuk a fesztivált հեռուստաշոուին, 2007 թվականին դարձել է թողարկման հաղթող։ 2010 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «X ֆակտոր» շոուի մի քանի թողարկումներում։

Մանկության տարիներին Զոլտանը խաղացել է ֆուտբոլ, այդ թվում 4 տարի հանդես է եկել Բուդապեշտի հայտնի ՄՏԿ ակումբում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունիսի 15-ին ամուսնացել է գործընկերուհու՝ Բուդապեշտի օպերետի թատրոնի արտիստ Դորա Սինետարի հետ և սկսել է դաստիարակել նրա որդուն առաջին ամուսնությունից։ 2007 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Զորա Վերոնիկան։ 2012 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ աստղային զույգը բաժանվել է[2]։

Թատրոնի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառք - Նիկ
  • Թշվառները - Մարիուս
  • Հիսուս Քրիստոս գերաստղ - Պիղատոս Պոնտացի
  • Չիկագո - Բիլլի Ֆլինն
  • Էլիզաբեթ - արքայազն Ֆրանց
  • Վեսթսայդյան պատմություն - Տոնի
  • Սարդի համբույրը - Մոլինո
  • Կաբարե - Կլիֆֆ
  • Ռոմեո և Ջուլիետ - Մերկուցիո
  • Մոցարտ - Էմմանուիլ Շիկանդեր
  • Գեղեցկուհին և հրեշը
  • Միջամառային գիշերվա երազը - Նիկ Բոտտոմ
  • Այս տեղում հաջորդ տարի - Ջորջ
  • Ռուդոլֆ - Պֆայֆեր, տիկնիկ
  • Ռեբեկա - Մաքսիմ դե Վինտեր

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո և դուետ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Նշումներ
2001 Száz év Սոլո ալբոմ
2007 Musical Duett Դուետ Սինետարի հետ
2008 Musical Duett 2 Դուետ Սինետարի հետ
2009 Musical Duett Koncert Դուետ Սինետարի հետ
2010 Musical Duett Karácsony Դուետ Սինետարի հետ
2010 Álomkép Սոլո ալբոմ

Մասնակցություն ձայնագրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվնում Երգեր
2003 Mozart! "Egy csipetnyi ész, egy csipetnyi szív"
2004 Rómeó és Júlia "Verona", "Lehetsz király", "Hahaha", "Párbaj/Mercutio halála"
2005 Mindhalálig musical "Lehetsz király", "Szaxofon-duett", "A Szépség és a Szörny", "Egy csipetnyi ész...", "Szívbõl Szeretni", "A Holnap Hidia"
2005 A Szépség és a Szörnyeteg "A Szépség és a Szörnyeteg"
2006 Now.hu 9. Válogatás "Fény"
2007 Csináljuk a fesztivált "Holnap hajnalig"
2007 Új Juventus mix "Fény"
2008 Csináljuk a fesztivált 3 "Billie Jean"
2008 Ha egy férfi igazán szeret Who wants to live forever
2010 Rebecca, A Manderley-ház Asszonya "Úgy kísért e jégmosoly", "Elmúlt az éj", "Manderley lángokban"
2010 Karácsonyi gyertyák "Ajándék"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. eMeRTon-díj: Az év folkegyüttese a Fonó zenekar (2006. november 16.) Magyar Rádió Online
  2. Válik Szinetár és Bereczki!(չաշխատող հղում)