Զիկատար արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիկատար արգելավայր
Տեսակwildlife refuge?
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Մակերես150 հա
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: "<span class=\"flagicon\">Հայաստան&nbsp;</span>Հայաստան" is not a valid name for a location map definition.
Զիկատար արգելավայրը գտնվում է Երկիրում
Զիկատար արգելավայր

Զիկատար արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Տավուշի մարզում։ 26 արգելավայրերից մեկն է[1]։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ Հայաստանի կառավարության N 380-Ն որոշմամբ[1]։

Աշխարհագրական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զիկատար» արգելավայրն ունի 150 հեկտար տարածք և զբաղեցնում է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ[1]։

Արգելավայրի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիկատար արգելավայրը ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար[1]։

Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են[1]։

Պահպանության ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Կողբ գետի վերին հոսանքների, ինչպես նաև Ձիգատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի ջրհավաք ավազանի ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքները[1]։ Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը[1]։

Արգելավայրի տարածքում արգելվում են[1]՝

  1. ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը,
  2. տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերում խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ,
  3. բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը,
  4. բույսերի և կենդանիների նոր տեսակների կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման ու կլիմայավարժեցման աշխատանքները,
  5. թունաքիմիկատների օգտագործումը՝ բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը` բացառությամբ անտառի վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացման դեպքում, որը կարող է բնական անտառային էկոհամակարգի դեգրադացիայի պատճառ դառնալ,
  6. էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը,
  7. ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը,
  8. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,
  9. անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների,
  10. ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում
  11. տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը՝ բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (գրասենյակ, տնակ և այլն),
  12. ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։

Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել[1]`

  1. էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը,
  2. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ,
  3. սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
  4. զբոսաշրջության՝ ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը
  5. օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,
  6. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
  7. գիտահետազոտական ուսումնասիրություններ։ան թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]