Զիգը և Շարկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիգը և Շարկոն
ֆր.՝ Zig et Sharko
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՌեժիսորՕլիվյե Ժան-Մարի
Երկիր Ֆրանսիա
ԸնկերությունXilam
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն7 րոպե
xilam.com/media/zig-sharko/?lang=en/(ֆր.)

«Զիգը և Շարկոն» (ֆր.՝ Zig et Sharko), Xilam ընկերության Ֆրանսիական անիմացիոն բուֆոնադ մուլտսերիալ։

Կազմված է երեք սեզոններից, ընդհանուր թվով ունի 52 կես ժամանոց դրվագներ (156 յոթ րոպեանոց հատված)։ Առաջին անգամ հեռարձակվել է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Canal+ ալիքով[1]։

Երրորդ սեզոնը հայտարարվել է 2018 թվականի դեկտեմբերին[2], իսկ ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 13-ին, պրեմիերան կայացել է Boomerang Africa HD-ով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշալի ջրահարս Մարիանան ապրում է ծովի հատակում, ծովի հատակում ապրող բնակիչները նրան շատ են սիրում։ Իսկ ծովային գեղեցկուհու ամենահավատարիմ ընկերը վաղուց դարձել էր հսկա շնաձուկ Շարկոն։ Միայն չար բորենի Զիգն էր ջրահարսին նայում չար նպատակով, այն է՝ ուտել նրան։ Բորենին աշխատում էր մոտ լինել գեղեցկուհուն, մտածում էր նոր թակարդներ գեղեցկուհու համար։ Իր վատ մտադրություների համար չարագործը օգտագործում էր փոքրիկ, բարի Բերնիին, որն ապրում էր Մարինային շատ մոտ…

Սերիալի գործողությունները տեղի է ունենում միայն յուրաքանչյուր սեզոն։ Օրինակ․

  • Առաջին սեզոն՝ տեղի է ունենում կղզում և Ստորջրյա աշխարհում։ Մարինան և Շարկոն ապրում են ստորջրյա տանը, Զիգը և Բերնին՝ Կղզում։
  • Երկրորդ սեզոն՝ տեղի է ունենում կղզու ափին և լողափում։ Մարինան և Շարկոն ապրում են ավազի ամրոցում, Զիգը և Բերնին՝ ծառի վրաji հին ինքնաթիռում։
  • Երրորրդ սեզոն՝ Մարինան, Շարկոն, Զիգը և Բերնին ճանապարհվում են ծովային ճանապարհորդության օվկիանոսային նավով կամ կրուիզյան նավով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զիգ՝ հավերժ սոված բորենի։ Երազում է բռնել ջրահարս Մարինային, որպեսզի ուտի նրան, սակայն նրա բոլոր ծրագրերը քանդվում են։
  • Շարկո՝ շնաձուկ, Մարինայի ամուսինն ու վստահելի պահապանը, որը խանգարում է Զիգի` Մարինային ուտելու պլանները։ Կարողանում է տեղաշարժվել ցամաքում։ Որոշ սերիաներում նա ժամանակավորապես հաշտություն է կնքել Զիգի հետ, որպեսզի իր օգնությամբ լուծի որևէ խնդիր (օրինակ՝ փրկի Մարինային փորձանքից)։ Սիրելի զբաղմունքը պինգ պոնգ խաղալն է։ Երկրորդ սեզոնում լողափում աշխատում է որպես փրկարար։
  • Մարինա՝ գեղեցիկ, տպավորիչ, կենսուրախ ջրահարս, որn իր ժամանակն անց էր կացնում կղզու շրջակայքում գտնվող քարափի վրա։ Կարողանում է իր պոչի վրա տեղաշարժվել ինչպես ոտքերի վրա` ցամաքում։ Առաջին սեզոնում ապրում է ստորջրյա տանը, երկրորդ սեզոնում՝ կղզու ափին գտնվող ավազe դղյակում։ Շատ լավ երգում է։ Շարկոյի կինն է։
  • Բերնի՝ անսովոր խելացի և գյուտարար ճգնավոր խոցգետին, Զիգի ընկերն է, որն օգնում է իրեն Մարինային բռնելու հարցում և հանդիսանում էր Մարինայի կենդանի մազակալը։ 

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ութոտնուկ՝ ստորջրյա բնակիչ։ Հայտնվում է 1 սեզոնում։ Հիմնականում ներկայանում է որպես վաճառական, տան աշխատող կամ էլ Շարկոյի պինգ պոնգի խաղընկեր։
  • Կապիկ՝ կղզում ապրող բնակիչներից մեկը։ Բարձրահասակ է, դրա համար էլ նա հաճախ ծեծում է Զիգին, երբ նա բարկացնում է իրեն։
  • Նեպտուն Արքա՝ ապրում է ստորջրայա շքեղ պալատում՝ Մարինա և Շարկո ամուսինների տնից ոչ հեռու։ Սեփական զենքը եռաժանին է, որն աշխատում է միյան մարտկոցով։ Ունի խորհրդական ՛ լանգուստա և թիկնապահների մի ամբողջ բանակ:Ամեն կերպձկտում է տպավորություն թողնել Մարինաի և գրել նրան բայց Շարկոն խոչնդոտում է նրան։ Բայց հաճախ հանդես է գալիս որպես միջացիկ բնույթ։
  • Պոսեյդոն՝ Մարինայի հայրn է, հայտնվում է երկրորդ սեզոնի որոշ սերյաներում։ Ապրում է ստորջրյա աշխարհում, բայց երբեմն դուրս է գալիս ափ որպեսզի ինչ որ հարցով օգնի իր աղջկան և Շարկոյին։ Ինչպես Նեպտունը, զինված է եռաժանիով։
  • Ռոբինզոն՝ հայտնվում է առաջին սեզոնի 11-երորդ սերիայում։ նա խելացի է և ուժեղ է Զիգից, բայց թույլ է Շարկոյից։ Կղզում նա սիրահարվում է Մարինային և սկսում է մարտընչել Զիգի և Շարկոյի հետ։ Բայց վերջում Շարկոն մտցնում է նրան շշի մեջ և գցում է ծովը։
  • Հրաբուխի տերը՝ հայտնվում է երկրորդ սեզոնի որոշ սերիայում։ Բնակվում է հրաբխի խառնարանում։ Հագնած է սև թիկնոց, իսկ գլխի վերևում վառում է կապույտ կրակ։ Մեծ դեր չի խաղում, բայց երկու սերիայներում փորձում է խորամանկել և բռնել Մարինային։
  • Խելագառ դելֆին՝ հայտնվում է առաջին սեզոնի երկու սերիաներում։ Նա ապրում է մոտակայքի դելֆինարիումում։ Զիգը նրան օգտագործում է որպեսզի հասնի իր նպատակին։ Չնայած իր խելագառ տեսքի, նա ունի ոչ վատ ունակություներով, օրինակ, կարող է ականապատել նավը կամ կղզին և միանգամից պայթեցնել այն ամբողջովին։
  • Թույլ տեսողություն ունեցող նավապետ՝ հայտնվում է «Հիմար շինարարներ», «Փչելիություն» և այլ սերիաների սկզբում՝ հազվադեպ։ Նավապետի վատ տեսքի պատճառով նավը մխրճվում է կղզու մեջ, իսկ ինքն լողում է փրկափափական նավով։ Հավանաբար նավի վրա լինում է ինչ-որ բեռ, որից հետո օգտվում են հերոսները։
  • Օդաչու՝ հայտնվում է երկրորդ սեզոնում, ապրում է Զիգի և Բերնիի հետ, նա մի անգամ վթարի է ենթարկվել կղզու վրա, և կախվել է ծառերից մեկից։ Մտքով չի փայլում, բայց երբեմն դեր է խաղում որևէ շարքի սյուժեի զարգացման մեջ։
  • Եգիպտական մումիա՝ հայտնվում է երկրորդ սեզոնի երկու սերիաներում։ Արտաքնով տգեղ է, բայց սրտի խորքում՝ բարի։ Առաջին սերիայաում նա ապրում է բուրգի մեջ, որը Զիգը, Մարինան, Շարկոն և Բերնին պեղել էին լաղափում։ Նա փորձեց հյուրասիրություն ցուցաբերել, բայց երբ հերոսները որոշել են փախչել բուրգից, զայրացել է և որոշել կանգնեցնել, որպեսզի նորից միայնակ չմնա։ Բայց, ի վերջո, նա մտքափոխվում է և տեղափոխվում է վերին շերտ։ Երկրորդ սերիայում ապրում է ուղղակիորեն կղզու վրա և զբաղվում է մանրածախ առևտրով։ Զիգին վաճառում է երկու կախարդական թալիսման, որոնց օգնությամբ նա փորձում է հաղթել Շարկոյին։
  • Ծովային աստղ՝ Մարինայի մազակալը։ Կրկնում նրա աչերի արտահայտությունը։ Փոխադարձ սիրահարված է Բերնիին։ Ակտրվորեն մասնակցում միայան մեկ շարքի սյուժեյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crump, William D. (2019). Happy Holidays—Animated! A Worldwide Encyclopedia of Christmas, Hanukkah, Kwanzaa and New Year's Cartoons on Television and Film. McFarland & Co. էջեր 268–269. ISBN 9781476672939.
  2. Hobson, Jane (2018 թ․ դեկտեմբերի 3). «Xilam inks new deals in Asia-Pacific». Kidscreen. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]