Զարմանալի պատմություն, որ նման է հեքիաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարմանալի պատմություն, որ նման է հեքիաթի
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Դոլին
Սցենարի հեղինակԲորիս Դոլին
ԴերակատարներՕլեգ Ժակով
ՕպերատորԷդուարդ Էզով
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունԳիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիա

«Զարմանալի պատմություն, որը նման է հեքիաթի» (ռուս.՝ Удивительная история, похожая на сказку), ռեժիսոր Բորիս Դոլինի ֆիլմը, որը նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի բադիկը» հեքիաթի մոտիվներով «Մոսնաուչֆիլմ» ստուդիայում։ Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1960-ական թվականներին։ Այն նկարահանվել է «Ասկանիա-Նովա» արգելոցում[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի դեկտեմբերի 27-ին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան գտնում է կարապի ձու և այն տանում հավանոց։ Որոշ ժամանակ անց ձվից դուրս է գալիս «բադիկ», որը ծննդյան պահից սկսած իրեն օտար է զգում բոլոր թռչունների շրջապատում։  Հավը, հոգ տանելով իր ճտերի մասին, ցուցադրաբար անտեսում է օտարականին։ Հնդկահավերը ծիծաղում են նրա վրա, իսկ գետային բադերը չեն նկատում նրան։

Թափառումների ժամանակ բադիկը լսում է, թե ինչ են խոսում թռչունները։ Ծեր ջայլամը պատմում է, թե ինչպես է ինքը Հարավային Ամերիկայում փախել ձիավորներից՝ ձգտելով նրանց ուշադրությունը շեղել փոքր ջայլամներից։ Բևեռային սագը հիշում է, թե ինչպես են Վրանգել կղզի (որտեղ նա ապրում էր ընտանիքի հետ) եկել էին օրնիթոլոգները և սկսել թռչուններին օղակավորել։

Մի քանի անգամ բադիկը հայտնվում է մահվան եզրին։ Զգուշացնելով կռունկներին աղվեսի մոտենալու մասին՝ նա վնասում է թևը։ Ձկնորս պապը վիրավոր թռչունին տանում է տուն՝ ցանկանալով խնձորով սագ պատրաստել։ Առաջին դեպքում բադի ձագին փրկում է ձկնորսի թոռնուհին, երկրորդ դեպքում՝ փարոսի պահապանը, որը բուժում է թռչունին և ազատ արձակում նրան։

Խառնվելով կարապների երամի հետ՝ բադիկը միանգամից գլխի չի ընկնում, թե ինչու իրեն այլևս չեն քշում։ Հետո նա տեսնում է իր արտացոլումը ջրի մեջ և հասկանում, որ ինքն էլ է դարձել նրանց պես մի գեղեցիկ կարապ։

Մրցանակներ և փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 – Վենետիկի կինոփառատոն (երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերի մրցույթ) – պատվավոր դիպլոմ
  • 1966 – Միլանի միջազգային կինոտոնավաճառ – ժյուրիի դիպլոմ
  • 1967 – Գոթվալդովի (Չեխոսլովակիա) մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը,
  • 1972 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (ռեժիսոր Բորիս Դոլինին) «Կույր թռչուն», «Զարմանալի պատմություն, որը նման է հեքիաթի», «Բրեմի տունը», «Լեռների թագավորը և մյուսները» ֆիլմերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]