Զանգակածաղիկ միջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակածաղիկ միջին
Զանգակածաղիկ միջին
Զանգակածաղիկ միջին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակածաղիկ միջին (C. medium)
Միջազգային անվանում
Campanula medium

Զանգակածաղիկ միջին, երկամյա ծաղկաբույս է, ծագումով՝ Հարավային Եվրոպայից։ Կազմավորում է բրգաձև սաղարթ՝ մինչև 80 սմ բարձրությամբ, որը ամբողջովին ծածկվում է սպիտակ, վարդագույն, կարմրամանուշակագույն և կապույտ զանգականման ծաղիկներով։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին։

Պրաեցոքս տեսակ է, ծաղկում է 1-2 տասնօրյակ ավելի շուտ։ Ունի լիաթերթիկ այլատեսակներ։ Սերմերը մայիսին ցանում են սառը ջերմոցներում։ Երբ սերմնաբույսերը կազմավորում են առաջին զույգ տերևները, վերատնկում են բաց գրունտում՝ մարգերում։ Արդեն ամրացած և մի քանի զույգ իսկական տերևներ ունեցող սածիլները տնկում են գրունտում՝ հիմնական տեղում՝ բույսը բույսից 40 սմ հեռավորության վրա։

Ծաղկում է երկրորդ տարում։ Մեր պայմաններում, հատկապես ստորին և միջին լեռնային գոտիներում ձմռանը անհրաժեշտ է բույսերը ծածկել, որպեսզի արմատամազիկը և արմատները չցրտահարվեն։ Խոշորածաղիկ տեսակներն ավելի զգայուն են ցածր ջերմաստիճանների նկատմամբ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում մշակել միայն ցածրադիր և միջին գոտիների պայմաններում (հատկապես՝ հարավային թեքության լանջերում)։ Կարելի է օգտագործել ծաղկային բոլոր տիպի ձևավորումներում, հատկապես լանդշաֆտային մանրապուրակներում, միքսբորդերներում, քարապարտեզներում։ Օգտագործվում է նաև կտրելու ծաղիկներ ստանալու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակածաղիկ միջին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակածաղիկ միջին» հոդվածին։