Զազի Զազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զազի Զազյան
Ծնվել է1922
ԾննդավայրԿրասնոսելսկի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1949)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և ՀԱՊՀ

Զազի Ֆրիդոնի Զազյան (1922, Կրասնոսելսկի շրջան), հայ մանկավարժ։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1980), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զազի Զազյանը ծնվել է 1922 թվականին, Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ գյուղում։ 1940 թվականին Դիլիջանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոսելսկի շրջանի Հին Բաշքենդ գյուղի միջնակարգ դպրոցում, դասավանդել է մաթեմատիկա[1]։

1940 թվականին Զազին զորակոչվել է կարմիր բանակ։ 1941 թվականի հունիսին Արևմտյան ռազմաճակատի 217-րդ հրետանային գնդում եղել է հրետանային նշանառու։ Վիրավորվել է Սառնի քաղաքի պաշտպանության ժամանակ։ 1941 թվականի աշնանը Զազյանը մասնակցել է Մոսկվայի համար մղված մարտերին։ 1943 թվականին Սմոլենսկի մարզի Վիլիժ քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում երկրորդ անգամ է ոտքից ծանր վիրավորվել և ուղարկվել է հոսպիտալ[1]։

1944 թվականի մարտին զորացրվել է որպես պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1949 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան դպրոցում, 1953-1974 թվականներին ֆիզիկա է դասավանդել Չարենցի անվան միջնակարգ դպրոցում։ 1972 թվականին Զազյանը եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։ 1980 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների գծով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]