Եփրեմ Պողոսյանը ծնվել է 1897 թվականին Ախալցխայի շրջան Աբաթխե գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1910 թվականին մեկնել է Վիեննա, ավարտել (1917) միաբանության դպրոցը, դարձել Մխիթարյան միաբանության անդամ (1917)։ 1921 թվականից դասավանդել է միաբանության վարժարաններում, 1927-1947 թվականներին՝ Պլովդիվում, որտեղ, հայոց լեզվի քերականության ուսուցմանը նպաստելու նպատակով, գրել է «Քերականություն աշխարհաբար լեզվի» 1-4-րդ դասարանների դասագրքերը։ 1948 թվականին վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը։ Հրատարակվել են Պողոսյանի մի շարք մենագրություններ («Պատմություն Հայ Մշակութային Ընկերություններ ու», հ․ 1-3, 1957-1969 թվականներ, «Ոսկյան և Մըսըրլյան գերդաստանները», 1953, «Տատյան գերդաստանը», 1968 և այլն), ինչպես նաև «Նոր տարվո տոնը հին և նոր Հայոց քով» (1952), «Համբարձման տոնն և հայ ժողովրդի վիճակախաղը» (1956) ազգագրական բնույթի գրքերը, «Ապրումներ» (1968) բանաստեղծությունների ժողովածուն[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։