Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1946
Անվանված էՄանուել Քաջունի
ՏնօրենՄարտիրոս Վարդանյան[1]
Աշակերտներ450
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՆիկողայոս Տիգրանյան փողոց, 12 շենք[2]

Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, հանրակրթական ավագ դպրոց Հայաստանի Երևան քաղաքում։ Դպրոցը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 12 հասցեում[1]։ Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար և այսօր այստեղ սովորում է շուրջ 450 աշակերտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Մանուել Քաջունու անվան համար 54 դպրոցը հիմնադրվել է 1946 թվականին, սակայն առաջին մասնաշենքը կառուցվել է 1954 թվականին։

2001 թվականին անվանակոչվել է Մխիթարյան միաբանության երախտավորներից մեկի` Մանուել Քաջունու անունով, որը հայտնի է գիտական բազմաթիվ աշխատություններով, հայագիտության մեջ մեծ ներդրումով ու վաստակով։

Հայտնի հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի մշտական այցելուներն են դարձել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության աբբահայրերից շատերը և Հայաստանում Մխիթարյան Միաբանության կենտրոնի ներկայացուցիչները։

Դպրոց հաճախակի հյուր է գալիս նաև Հայաստանում Իտալիայի դեսպանը, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցները։ Այդ իսկ պատճառով դպրոցի աշակերտները սովորում են նաև իտալերեն լեզուն` նրանց ներկայացնելու հայոց երկիրն ու մշակույթը, մեկ անգամ ևս ընդգծելու հայ-իտալական բարեկամության կարևորությունը։

Արցախյան հերոսամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը Արցախյան ազատամարտի ժամանակ տվել է շուրջ 5 զոհված ազատամարտիկի, նրանք են` Ավետիսյան Արտակ, Բաղդասարյան Արտակ, Մանուկյան Գևորգ, Մհերյան Համբարձում և Խուրշուդյան Աշոտ։

Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Աշոտ Հակոբյանն այսօր Արտակարգ իրավիճակների վարչության գնդապետ է, պարգևատրվել է «Հայոց արծիվ», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով։ Համարվում է նաև Վարդենիսի պատվավոր քաղաքացի։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի բժիշկ` Մխիթար Մնացականյան` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Կարմիր խաչ» ընկերության տնօրեն։

Էլլա և Բելլա Մնացականյաններ` «Բելլադենտ» բժշկական կենտրոնի հիմնադիրներ։

Անվանի դերասան` Երվանդ Մանարյան, ժողովրդական նկարիչներ, քանդակագործներ` Սամվել Երեմյան, Ղևոնդ Գաբրիելյան։

Իրավաբաններ` Հովհաննես Վարդանյան` ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի փոխգնդապետ

Ժամանակակից երգարվեստում երիտասարդ երգիչ-երգչուհիներ` Հռիփսիմե Ելինյան, Մարտին Մկրտչյան և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]