Երվանդ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1963(1963-12-20) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունուրոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)

Երվանդ Սերգեյի Հարությունյան (դեկտեմբերի 20, 1963(1963-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003)[1], պրոֆեսոր (2005)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևան քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինսիտուտի բժշկական ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի օրդինատուրան։

1989 թվականին աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում։ 1991 թվականից՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում որպես ասիստենտ, ուրոլոգիայի դասընթացի հիման վրա պաշտպանել է ատենախոսություն «Ցուցումներ շագանակագեղձի ադենոմայի վիրաբուժական բուժման վերաբերյալ» բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար։

1994 թվականին վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում Օրանժի կոմսության (Կալիֆոռնիա) բժշկական կենտրոնների ուրոլոգիական կլինիկաների բազայի վրա, Սանտա Անայի Արևմտյան բժշկական կենտրոնում, Սենտ Ջոզեֆ հիվանդանոցում և Չեպմենի հիվանդանոցում (Օրանժ), F. A. C. S.-ի Գարո Դերձակյանի անմիջական մասնագիտական աջակցությամբ։

1998-2005 թվականներին եղել է «Էրեբունի» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի գիտագործնական ղեկավարը[3]։ Առաջիններից է, ով առաջին անգամ ներմուծել է միզապարկի օրթոտոպային պլաստիկան կլինիկական պրակտիկայում, առաջին անգամ Հայաստանում ներդրվել է արմատական պրոստատեկտոմիա։

Հարությունյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ուռուցքաբանական բորդ, որն այդ կատեգորիայի հիվանդներով զբաղվել է համալիր գիտական մոտեցմամբ, մինչև բուժման վերջնական արդյունք։

1999 թվականին մրցութային հիմունքներով ընտրվել է վիրաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ՝ ուրոլոգիայի դասընթացի գծով։ 2001 թվականին Կիսլովոդսկում կայացած առաջին հիմնադիր համագումարում ընտրվել է Ռուսաստանի Անդրոլոգների ասոցիացիայի վարչության անդամ և իսկական անդամ։ 2004 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Միզապարկի քաղցկեղի վիրաբուժական բուժումը» բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի համար։

2005 թվականից ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Համարվում է «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ի փոխտնօրեն՝ գիտության գծով[4]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարել է բազմաթիվ փորձարարական հետազոտություններ և առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում կատարել եզակի միկրովիրաբուժություն, բարակ և հաստ աղիքների միզապարկի փոխարինման վիրահատություններ առնետների վրա՝ ընկալիչների փոփոխությունների հետագա վերլուծությամբ, առաջ է քաշել ընկալիչի ապարատի ֆունկցիոնալ մետապլազիայի տեսությունը,

Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատությունների։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Երվանդ Սերգեյի Հարությունյան». Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոն (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Երվանդ Հարությունյան - Medical EDUcation». medu.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Арутюнян Ерванд Сергеевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.