Երաժշտական լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երաժշտական լիգա», հայկական երաժշտական ընկերություն։ Կազմակերպվել է 1908 թվականին, Թիֆլիսում, Ռոմանոս Մելիքյանի և Ազատ Մանուկյանի նախաձեռնությամբ։ Հիմնականում ընդգրկել է Թիֆլիսի հայկական հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչներին։ Նպատակն էր՝ դպրոցների համար ստեղծել գեղարվեստական բարձր արժանիքներով, պարզ ու մատչելի մանկական երգեր, կանոնավորել երաժշտության դասավանդումը։ «Երաժշտական լիգայի» ջանքերով կազմվել են (Ռոմանոս Մելիքյանի «Երաժշտական այբբենարանը» և այլն), մանկական երգերի ժողովածուներ (Ա․ Մանուկյանի «Փնջիկ» տետրերը և այլն), մշակվել մեթոդական ցուցումներ, կազմակերպվել ցուցադրական դասեր, աշակերտների ուժերով բեմականացվել են մանկական օպերաներ և երաժշտական պատկերներ։ Դադարել է գործելուց 1912 թվականին, միավորվելով նորաստեղծ՝ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 538