Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն
Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 1912 |
Լուծարված | 1921 |
Նպատակներ | Հայկական միջավայրում արևմտյան երաժշտարվեստը տարածելը |
Գլխադասային գրասենյակ | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ |
Տեղագրություն | Թիֆլիս |
Նախագահ | Հովհաննես Սպենդիարյան (1912-1914) Հովսեփ Տեր-Դավթյան (1914-1917) Սպիրիդոն Մելիքյան (1917-1921) |
Հիմնական մարմին | Վարչություն |
Հիմնադիր | Սպիրիդոն Մելիքյան |
Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն, գործել է 1912-1921 թվականներին Թիֆլիսում, ընդգրկել է «Երաժշտական լիգայի» անդամներին և այլ երաժիշտների։ Նպատակը եղել է հայկական միջավայրում արևմտյան երաժշտարվեստը տարածելը, հայկական երգն ու երաժշտությունը հավաքելը, ներդաշնակելն ու զարգացնելը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչության կազմում ընտրվել են Հովհաննես Սպենդիարյանը, Նիկոլայ Դոլուխանյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Գիսակ Վրույրը և ուրիշներ։ Նախագահներ են եղել Հովհաննես Սպենդիարյանը (1912 թվականից), Հովսեփ Տեր-Դավթյանը (1914 թվականից), Սպիրիդոն Մելիքյանը (1917 թվականից)։
Ընկերությունը կազմակերպել է մրցույթներ, հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ, գիտական արշավախմբեր՝ Հայաստանի շրջաններում ժողովրդական երգեր ձայնագրելու համար։ Այդ երգերն առաջին անգամ ձայնագրվել են ֆոնոգրամի գլանների վրա, որոնք հետագայում վերծանել և նոտագրել է Ս. Մելիքյանը և հրատարակել «Ժողովրդական երգեր» ժողովածուում (հ. 1, «Շիրակի երգեր», 1917)։
Հայ գրերի գյուտի 1500-ամյակի և տպագրության 400-ամյակի առթիվ տպագրել է Ս. Մելիքյանի «Յունական ազդեցութիւնը հայ երաժշտութեան տեսականի վերայ» (1914) աշխատությունը։
1916 թվականին կազմակերպել է Ա. Սպենդիարյանի հեղինակային համերգը, 1918 թվականին հիմնադրել է երաժշտական դպրոց (ճեմարան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |