Երազ այգի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երազ այգի
Զբոսայգու մուտքի ցուցանակը
Տեսակզվարճանքների զբոսայգի
ԵրկիրՀայաստան
ՎարչատարածքԵրևան, Արաբկիր վարչական շրջան[1]
Բացվել է2017[2]
Մակերես9 հեկտար

Երազ այգին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող զվարճանքի զբոսայգին է։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «ԵրԱԶ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի բուն իմաստը երևում է այգու կարգախոսից. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։

Զբոսայգին ընդգրկում է մանկական խաղահրապարակ, մանկական ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։ Այգու մուտքից ոչ հեռու տեղադրված է «Սիրտ» ինստալյացիան՝ բաբախող կարմիր սրտի տեսքով։

Ճախրուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լճի մի ափից մյուսն անցնում է ճախրուղի, որի պողպատյա մալուխները ամրացված են երեքհարկանի փայտյա աշտարակներից և որտեղից էլ իրականացվում է նստեցումը։ Ճախրուղուց կարող են օգտվել նաև պատանիները։

Newmag Summer Fest 2021[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 16 Երազ այգում անցկացվեց ամառային գրքերի փառատոն «Summer Fest 2021»[3], որը կազմակերպել էր Newmag հրատարակչությունը։ Անցկացվել են հայերեն լեզվով գրված կամ թարգմանած գրքերի շնորհանդեսները և հանդիպումներ գրողների հետ։

Ներկայացված գրքերից են.

  • Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի «Զիդան. Երկու կյանք»
  • Նարինե Աբգարյանի «Սիմոն»
  • Անահիտ Խալաֆյանի «Ապրիլի 13. ավարտ և սկիզբ»
  • Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը»
  • Անի Քոչարի «Հանձնվել չկա»
  • Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»

Այգում անցկացվել են բաց դասախոսություններ գրականության հետ առնչվող տարբեր թեմաներով, երեխաների համար կարդացել են հեքիաթներ Նաիրա Զոհրաբյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]