Նազենի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը Մարդկային գործոն.jpg
Անունը Նազենի Հովհաննիսյան
Ծնվել է 18 հուլիս 1982
Ծննդավայր {{{2}}} Հայաստան, Երևան
Քաղաքացիություն {{{2}}} Հայաստան
Ազգություն Հայ
Կրոն Քրիստոնեություն
Աշխատանք 2001-ներկա
Մասնագիտություն Դերասանուհի,

հաղորդավարուհի, դասախոս

Նազենի Հովհաննիսյան (հուլիսի 18, 1982), դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս։

Կրթություն[խմբագրել]

1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։

Աշխատանք[խմբագրել]

2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։ [1] 2010թ թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011թ թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012թ թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Նկարահանվել է

  • «Ոչինչ չի մնա» (2007թ.),[2]
  • «Երեք ընկեր» (2008թ.),[3]
  • «Տաքսի, էլի լավա» (2009թ.),[4]
  • «Սպանված աղավնի» (2009-2010 թվականներին),[5]
  • «Խաչագողի հիշատակարան» (2010-2011 թվականներին),[6]
  • «Ալաբալանիցա» (2011թ.)[7]
  • «Գարեգին Նժդեհ» (2013թ.)[8] և այլ ֆիլմերում։

Թատերական ներկայացումներ[խմբագրել]

2002 թ. թվականից խաղում է թատերական ներկայացումներում՝

  • Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն»,
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ»,[9]
  • Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Սոնատ ջութակի համար»
  • «Ինչ տարբերություն, թե ում հետ»[10]
  • «Վերջին տանգոն»[11] և այլն։

Հաղորդումներ[խմբագրել]

  • 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1) վարել է «Որակի նշան» հաղորդումը
  • 2002-2004 թվականներին.Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Մետեո TV» հաղորդումը
  • 2004 թ. Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային հաղորդումը
  • 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Բարի գիշեր» հաղորդումը
  • 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Ժուկով ժամանակով» մանկական հաղորդումը
  • 2004-2009 թվականներին. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Առաջին ծրագիրը»
  • 2009-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Երջանկության մեխանիկա» [12] հաղորդումը
  • 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել է «Հայացք ներսից»[13] հաղորդաշարը
  • 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Երկրի գանձերը»[14] հաղորդաշարը («Երկրի գանձերը» հաղորդաշարը վարում է հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ միասին)
  • 2012-2013 թվականներին. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանը հաղորդավար Ռաֆայել Ղազարյանի հետ համատեղ [15]
  • 2013 թ. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի երկրորդ եթերաշրջանը[16] հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանի հետ համատեղ
  • 2013 թ․ մինչ այժմ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարում է «Մարդկային գործոն»[17] թոք-շոուն [18]

Հանդիսավարություններ[խմբագրել]

  • 2002-2007 թվականներին եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի հանդիսավարը
  • 2003-2006 թվականներին եղել է «Միս Հայաստան» և «Միս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը
  • 2006թ., 2009թ., 2010թ. և 2011թ. եղել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
  • 2007թ., 2009թ. և 2010թ. եղել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխություններ հանդիսավարը
  • 2008թ. և 2010թ. եղել է Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
  • 2011թ. Եղել է «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ՝ Վ.Սպիվակով, Յու.Բաշմետ, Ք.Պենդերեցկի, Ջ.Քոքեր, Գ.Բրեգովիչ, Ջ.Բենսոն, Պ.Դոմինգո և այլք
  • 2012թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը[19][20][21][22]։

Հարցազրույցներ[խմբագրել]

Տպագիր[խմբագրել]

Տեսագրություններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Նազենի Հովհաննիսյանը մեկնաբանում է Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթը, որը գտնվել է youtube.com կայքում
  2. «Ոչինչ չի մնա» ֆիլմի վերաբերյալ azatutyun.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  3. «Երեք ընկեր ֆիլմը» armhouse.net կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  4. «Տաքսի, էլի լավա ֆիլմը» youtube.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  5. «Սպանված աղավնի» ֆիլմը dailymotion.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  6. «Խաչագողի հիշատակարան» ֆիլմի վերաբերյալ bravo.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  7. «Ալաբալանիցա» ֆիլմի վերաբերյալ bravo.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  8. «Գարեգին Նժդեհ» ֆիլմը armstudia.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  9. «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացման վերաբերյալ newsarmenia.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  10. «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման վերաբերյալ erkat.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  11. «Վերջին տանգոն» ներկայացման վերաբերյալ bravo.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  12. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երջանկության մեխանիկա» հաղորդումը, որը գտնվել է youtube.com կայքում
  13. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Հայացք ներսից» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  14. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երկրի գանձերը» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  15. hy.wikipedia.org կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
  16. armstar.am կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
  17. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  18. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը,որը կարելի է գտնել hy.wikipedia.org կայքում
  19. Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ erkat.am կայքում
  20. Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ haynames.com կայքում
  21. Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ avproduction.am կայքում
  22. Նազենի Հովհաննիսյանի մասին ընդհանուր տեղեկություններ, որոնք գտնվում են google.com կայքի միջոցով