Եվ քո մորը նույնպես
| Եվ քո մորը նույնպես I tu mamma tambien |
|
Y tu mamá también |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2001 |
| Պրեմիերա | հունիսի 8, 2001 |
| Ռեժիսոր | Ալֆոնսո Քուարոն |
| Պրոդյուսեր | Ալֆոնսո Կուարոն |
| Սցենարիստ(ներ) | Ալֆոնսո Կուարոն Կառլոս Կուարոն |
| Դերակատարներ | Մարիբել Վերդու Գաել Գարսիա Բերնալ Դիեգո Լունյա |
| Օպերատոր | Էմանուել Լյուբեցկի |
| Մոնտաժ | Ալֆոնսո Քուարոն Ալեքս Ռոդրիգես |
| Տևողություն | 105 րոպե |
| Բյուջե | $5,000,000 |
| Շահույթ | $33,616,692 |
Եվ քո մորը նույնպես (իսպաներեն՝ I tu mamma tambien), 2001թ. նկարահանված մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի դրաման: Այն մեքսիկական ամենահաջողված ֆիլմերից է: 2001թ. ֆիլմը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակի:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Ֆիլմը պատմում է երկու ընկերների` Խուլիոի և Տենոչի մասին, ովքեր պլանավորում են անց կացնել իրենց վերջին դպրոցական արձակուրդները: Մի հարսանիքի ժամանակ նրանք ծանոթանում են Լուիզաի հետ և պատմում իրենց պլանների մասին, որ ցանկանում են մեկնել «Դրախտի դարպասներ» կոչվող լողափ: Լուիզան սկզբում մերժում է նրանց, սակայն հետո իմանալով, որ իր ամուսին Ալեխանդրոն իրեն դավաճանել է, զանգում է Տենոչին և միանում նրանց: Նրանք երեքով ճանապարհ են ընկնում դեպի լողափ: Ֆիլմի ընթացքում մեկնաբանը պատմում է հերոսների կենսագրության և Մեքսիկայի քաղաքական վիճակի մասին:
Դերակատարներ[խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Մարիբել Վերդու | Լուիզա |
| Գաել Գարսիա Բերնալ | Խուլիո |
| Դիեգո Լունա | Տենոչ |
Մրցանակներ[խմբագրել]
Վենետիկի կինոփառատոն (2001)
- Լավագույն սցենար (Հաղթող)
Օսկար (2001)
- Լավագույն օրիգինալ սցենար (Նոմինացիա)
Ոսկե Գլոբուս (2001)
- Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ (Նոմինացիա)
BAFTA (2001)
- Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ (Նոմինացիա)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Եվ քո մորը նույնպես»(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- Ֆիլմի պաշտոնական կայք