Եվթիմիոս Զիգաբենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվթիմիոս Զիգաբենոս
Εὐθύμιος Ζιγαβηνός
Ծնվել էմոտ 1050
Մահացել է1120
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունգրող և աստվածաբան
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն և հին հունարեն[1]
 Euthymios Zigabenos Վիքիպահեստում

Եվթիմիոս Զիգաբենոս (հուն․՝ Εὐθύμιος Ζιγαβηνός, մոտ 1050 - 1120), բյուզանդացի աստվածաբան, Սուրբ Գրքի մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվթիմիոս Զիգաբենոսի մասին սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Միայն հայտնի է, որ նա իր կյանքի սկզբնական շրջանում եղել է պալատական, այնուհետև հեռացել է աշխարհիկ կյանքից և դարձել վանական։ Նրա գրչին են պատկանում Աստվածաշնչի մի շարք գրքերի արժեքավոր մեկնություններ, ինչպես նաև «Զեն դավանաբանական ուղղափառ հավատի» ջատագովական բնույթի աշխատությունը։ Այս աշխատությունը հայագիտության համար կարևոր է նրանով, որ հեղինակը սույն երկի մի գլուխը նվիրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դավանանքի հերքմանը։ Այս աշխատությունից լայնորեն օտվել են միջնադարյան վրաց հեղինակները՝ իրենց Հայոց Եկեղեցու դավանանքի դեմ գրված աշխատություններում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաղմոսների մեկնություն, PG, 128
  • Ավետարանների մեկնություն, PG, 129
  • Զեն դավանաբանական ուղղափառ հավատի, PG, 130
  • Մեկնություն Պողոսի թղթերի, PG, 131

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվթիմիոս Զիգաբենոս» հոդվածին։