Եղջերվի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերվի լիճ
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՍասկաչևան[1][2] և Մանիթոբա[3][2]
Երկարություն230 կմ
Լայնություն60 կմ
ԲԾՄ337 մետր
Խորություն219 մետր
Մակերես6500 կմ²
Ծավալ95,2 կմ³
Ջրի պահման ժամանակ9 տարի[4]
Առափնյա երկարություն3394 կմ
Ջրահավաքի տարածքChurchill river basin?
Ավազանի երկիր Կանադա[1]
Լիճ հոսող գետCochrane River?[5]
Լճից հոսող գետReindeer River?[6]
Քարտեզ
Քարտեզ

Եղջերվի լիճ (Ռեյնդիր Լեյք. անգլ.՝ Reindeer Lake. հայերենում որոշ դեպքերում թյուրիմացաբար գործածվել է Եղնիկի լիճ անվանաձևը)[7], լիճ Կանադայում՝ Սասկաչևան և Մանիտոբա նահանգների սահմանին. 92 տոկոսն ընկած է Սասկաչևանում, 8 տոկոսը՝ Մանիտոբայում[8]։ Լիճն ունի սառցադաշտային ծագում[7]։ Ջրահավաք ավազանի մակերեսը շուրջ 60 000 քառակուսի կիլոմետր է[9]։ Ջրի հայելու մակերեսը 5.650 քառակուսի կիլոմետր է, լճի ընդհանուր մակերեսը՝ նրանում գտնվող 5.500-ից ավելի կղզիների հետ մեկտեղ՝ 6.650 քառակուսի կիլոմետր[10]։ Ջրի ծավալը՝ 95,25 կմ³[9]: Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 337 մետր[8]։ Նոյեմբերից հունիս սառցապատ է։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծությամբ երկրորդն է Սասկաչևանի նահանգում և իններորդը՝ ամբողջ Կանադայում։ Ափագիծը խիստ կտրտված է։ Արևելյան ափին ընկած է Քինուսաո ավանը (Kinoosao), հյուսիսային ափին՝ Բրոշեն (Brochet), հարավային ափին՝ Սաութհենդը։ Լճի ջրերը հարավային մասում արտահոսք ունեն. Եղջերվագետով հոսում-թափվում են Չերչիլ գետը, այնուհետև՝ Հուդզոնի ծովածոց։ Լճում իրականացվում է ինչպես ինչպես սովորական ու արդյունաբերական, այնպես էլ մարզական ձկնորսություն. որսում են հյուսիսային գայլաձուկ, լճի կարմրախայտ, շիղաձկներ, արկտիկական թիմալուս և այլ ձկնատեսակներ[11]։

Լճի հարավային մասում ընկած է Խոր ծովախորշը (անգլ.՝ Deep bay), որն առաջացել է մոտավորապես 100 միլիոն տարի առաջ երկնաքարի բախման հետևանքով և ունի շուրջ 5 կիլոմետր լայնություն, 220 մետր խորություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. 2,0 2,1 Toporama
  3. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  4. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SNAM-116
  5. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  6. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  7. 7,0 7,1 Оле́нье о́зеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  8. 8,0 8,1 Կաղապար:Карты государств
  9. 9,0 9,1 «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)». wldb.ilec.or.jp (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Canada Fishing Online». www.canadafishingonline.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերվի լիճ» հոդվածին։