Դևքսիպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուբլիոս Հերենիոս Դևքսիպոս (հուն.՝ Δέξιππος), մ.թ. III դարի աթենացի պատմիչ և հռետոր: Նրա աշխատությունները մեզ են հասել այլ հեղինակների կողմից դրանցից կատարած մեջբերումների տեսքով:

Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտը իր գրություններում բարձր է գնահատում պատմիչի գործերը. «Շարադրանքն առանձնանում է անբռնազբոսիկությամբ և կշռով. կարելի է ասել, որ նա մի նոր Թուկիդիդես է, սակայն ավելի պարզ արտահայտվող»: Փոտը ճանաչում է Դևսքսիպոսի հեղինակած երեք աշխատության, որոնք են.

  • «Ալեքսանդրից հետո տեղի ունեցածի մասին» (Τ μετ Αλέξανδρον) 4 գիրք.
  • «Սկյութական պատերազմ» (Τ Σκνθικά): III դարում Հռոմեական կայսրություն արշաված «սկյութերի» (գոթեր, գերուլներ և այլ բարբարոս ցեղեր) դեմ ծավալվող պատերազմների մասին
  • «Կարճ պատմական երկասիրություն» (Σύντομον στορικν) կամ «Տարեգրություն» (τήν Χρονικήν): հակիրճ համաշխարհային պատմություն առասպելական ժամանակներից մինչև Կլավդիոս II կայսր գահակալությունը (268—270 гг.).