Դմիտրի Տոլստոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Տոլստոյ
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1823(1823-03-13)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 7, 1889(1889-05-07) (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՌյազանի մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պետական գործիչ և պատմաբան
ԱմուսինSofia Dmitrievna Tolstaya (nee Bibikova)?
Զբաղեցրած պաշտոններQ57638186? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Պիոս IX‎-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
և Դեմիդովի մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներQ108861385?
 Dmitry Tolstoy Վիքիպահեստում

Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823(1823-03-13), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 7, 1889(1889-05-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), կոմս, ռուսական պետական գործիչ։

1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։

Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Толстой Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Տոլստոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 44