Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի (Սալսկ)
Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սալսկ և Ռոստովի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2010 |
Հիմնադրված | 2010 |
dimitriyhram.cerkov.ru |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Դիմիտրի Ռոստովցի եկեղեցու լուսանկարներ |
Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Димитрия Ростовского), տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին։ Գտնվում է Ղրիմի փողոց, 25ա հասցեում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին թեմի ղեկավարությունը որոշել է Սալսկի Ղրիմի փողոցում նոր տաճար կառուցել[2]։ Շինարարությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղի բնակիչների նվիրատվությունների, որոնք միասին հավաքել են մոտ 40 մլն ռուբլի[3]։
Եկեղեցին հիմնադրվել է նույն թվականի հուլիսի 7-ին. արքեպիսկոպոս Պանտելեյմոնը գոհաբանական մաղթանք է արտասանել տաճարի կառուցման վայրում, և դրվել է դրա հիմնաքարը։ Դրանից մի քանի ամիս հետո կառուցվել է հիմքը։ Կիսակառույց տաճարում առաջին պատարագը մատուցվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին` սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին։ 2009 թվականի հունիսին եկեղեցու վրա տեղադրվել են գմբեթները[2]։
Կառուցման վերջին հիմնական աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին. Զատկին տեղադրվել և օծվել են 9 գմբեթները, իսկ ամռանն ավարտվել են ներքին և հարդարման աշխատանքները, կահավորվել են սեղանատունը և կիրակնօրյա դպրոցը, գրադարանը[2]։
2010 թվականի նոյեմբերի 7-ին կառուցված եկեղեցին օծել է արքեպիսկոպոս Պանտելեյմոնը[2]։
Սուրբ Դիմիտրի Ռոստովցու անունով օծված տաճարը դարձել է XIX դարի կեսերից հետո Սալսկում կառուցված առաջին եկեղեցին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Храм святителя Димитрия Ростовского, г. Сальск - Храмы Волгодонской епархии - Фотоальбомы - Волгодонская правда». vpravda.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Храм святителя Димитрия Ростовского, г. Сальск | наш приходской сайт» (ռուսերեն). dimitriyhram.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Сальск|Церковь Димитрия Ростовского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.