Դիբրուգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դիբրուգար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես66,14 կմ²
ԲԾՄ108±1 մետր
Բնակչություն154 019 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ373
Փոստային դասիչ786001
Պաշտոնական կայքdibrugarh.nic.in
Դիբրուգար (Հնդկաստան)##
Դիբրուգար (Հնդկաստան)

Դիբրուգար (ասսամերեն՝ ডিব্ৰুগড়,անգլ.՝ Dibrugarh ), քաղաք Հնդկաստանի Ասսամ նահանգում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ունի համալսարան, որը հիմնադրվել է 1965 թվականին[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկած է Բրահմապուտրա գետի ափերին, Գուվահաթիից 435 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 93 մետր է[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 121.272[3]։ Դիբրուգարը մեծությամբ նահանգի երրորդ քաղաքն է Գուվահաթիից և Սիլչարից հետո։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1991 թ 2001 թ 2013 թ
120 127 121 893 121 272

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբրուգարը կարևոր թեյագործական շրջանի կենտրոն է։ Զարգացած են նաև նավթարդյունաբերությունը և թեյի վերամշակումը։ Կան ցելյուլոզի ու ու թղթի արդյունաբերության և մետաքսի արտադրության ձեռնարկություններ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան երկաթուղային կայարան (Հնդկաստանում ծայր արևելյաններից մեկը) և օդանավակայան[4] , որն սպասարկում է թռիչքներ Դելիից, Կալկաթայից ու Գուվահաթից և հակառակ ուղղություններով։ Հարմարավետ ավտոբուսային հաղորդակցություն կա երկրի խոշոր քաղաքների հետ, զարգացած է լաստանավային տրանսպորտը Բրահմապուտրայի երկայնքով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբրուգարին բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cwa)՝ չափազանց խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով։

Դիբրուգարի օդանավակայան (1981–2010, extremes 1952–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 28.5
(83.3)
33.2
(91.8)
34.5
(94.1)
36.0
(96.8)
37.2
(99)
38.1
(100.6)
37.9
(100.2)
37.5
(99.5)
37.6
(99.7)
36.3
(97.3)
33.1
(91.6)
30.6
(87.1)
38.1
(100.6)
Միջին բարձր °C (°F) 23.1
(73.6)
24.2
(75.6)
26.2
(79.2)
27.4
(81.3)
29.8
(85.6)
31.1
(88)
31.0
(87.8)
31.8
(89.2)
30.8
(87.4)
30.1
(86.2)
27.6
(81.7)
24.6
(76.3)
28.1
(82.6)
Միջին օրական °C (°F) 16.4
(61.5)
18.5
(65.3)
21.3
(70.3)
23.2
(73.8)
25.8
(78.4)
27.6
(81.7)
27.9
(82.2)
28.4
(83.1)
27.5
(81.5)
25.7
(78.3)
21.6
(70.9)
17.7
(63.9)
23.5
(74.3)
Միջին ցածր °C (°F) 9.8
(49.6)
12.8
(55)
16.3
(61.3)
19.1
(66.4)
22.1
(71.8)
24.4
(75.9)
24.8
(76.6)
25.2
(77.4)
24.1
(75.4)
21.1
(70)
15.5
(59.9)
10.8
(51.4)
18.8
(65.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 3.4
(38.1)
4.8
(40.6)
8.1
(46.6)
10.8
(51.4)
14.1
(57.4)
16.5
(61.7)
20.6
(69.1)
19.5
(67.1)
19.7
(67.5)
13.3
(55.9)
6.5
(43.7)
2.7
(36.9)
2.7
(36.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 27.8
(1.094)
63.0
(2.48)
117.5
(4.626)
232.9
(9.169)
307.2
(12.094)
408.5
(16.083)
525.0
(20.669)
410.5
(16.161)
351.5
(13.839)
127.1
(5.004)
21.5
(0.846)
16.4
(0.646)
2609
(102,717)
Միջ. անձրևոտ օրեր 3.0 5.9 9.1 13.5 14.3 18.2 21.7 17.2 15.0 7.1 2.0 1.6 128.5
% խոնավություն 74 68 66 71 73 78 80 78 82 83 81 78 76
Աղբյուր #1: India Meteorological Department[5][6][7]
Աղբյուր #2: Tokyo Climate Center (mean temperatures 1981–2010)[8]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Verkkoviite | Osoite =http://dibru.ac.in | Nimeke = Welcome to Dibrugarh University | Tekijä = | Selite = | Julkaisu = | Ajankohta = | Julkaisija = | Viitattu =21.7.2013 | Kieli =
  2. «Dibrugarh, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  3. «Dibrugarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  4. Verkkoviite | Osoite = http://www.assaminfo.com/tourist-places/5/dibru-saikhowa-national-park.htm | Nimeke = Dibru-Saikhowa National Park | Tekijä = | Selite = | Julkaisu = | Ajankohta = | Julkaisija = | Viitattu =20.7.2013 | Kieli =
  5. «Station: Dibrugarh/Mohanbari (A) Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 249–250. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Dibrugarh Climatological Table 1971–2000». India Meteorological Department. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Normals Data: Dibrugarh/Mohanbari - India Latitude: 27.48°N Longitude: 95.02°E Height: 110 (m)». Japan Meteorological Agency. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ դիբրուգար Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիբրուգար» հոդվածին։