Դերբի (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերբի
Տեսակբրիտանական պանիր
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
ՏարածաշրջանԴերբիշիր
Կաթկովի կաթ

Դերբի (անգլ.՝ Derby), կիսակարծր պանիր, որը պատրաստվում է կովի պաստերացված կաթից Մեծ Բրիտանիայում[1]։ Նրան բնորոշ է սերուցքային համը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերբի պանրի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 18-րդ դարին։ Պանրի այս տեսակի անվանումը կապված է նրա արտադրման տեղանքի հետ. պանիրը պատրաստում են Դերբիշիր կոմսությունում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի համն ու բուրմունք ուղղակիորեն կախված են նրա հասունացման ժամանակից` որքան այն ավելի երկար է, այնքան դրանք ավելի հագեցած են[3]: Պանիրն ունի միատարր կառուցվածք, նրա կազմությունը հիշեցնում է չեդեր պանիրը, սակայն պատրաստման գործընթացը տարբերվում է[2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերբի պանրի պատրաստման տեխնոլոգիաները կարող են փոքր-ինչ տարբերվել։ Կա սեյջ դերբի պանիր (Sage Derby, անգլ.՝ sage` եղեսպակ) եղեսպակի ավելացումով, կա նաև դերբի պորտվեյնով (Port Wine Derby): Սեյջ դերբին ունի համ, որն ինչ-որ բանով հիշեցնում է անանուխը, իսկ պորտվեյնով դերբիի մոտ գերակշռում է կրեմային համը։

Սեյջ դերբի պանիրը պատրաստում են պանրային զանգվածի մեջ աղացած եղեսպակի ավելացումով։ Դա հաղորդում է պանրին յուրահատուկ բուրմունք։ Պատրաստման ընթացքում եղեսպակի հոտը մեղմացնելու համար ավելացնում են կտրատված սպանախ։ Դա նպաստում է պանրի մեջ բնորոշ բծերի հայտնվելուն։ Այդ բծերը իրենց գույնով մոտ են կանաչավուն մարմարին։ Սպանախի և եղեսպակի համաչափությունները կարող են փոփոխվել` դա ազդելու է պանրի համին և բուրմունքին[2]։ 21-րդ դարում կաթնաշոռացված զանգվածին սկսել են ավելացնել երիցուկ, վաղենակ և մաղադանոսի հյութ։ Պանիրը հասունանում է արագ` 1-3 ամիսների ընթացքում։ Հասունացման գործընթացում պանրի փափուկ կազմությունը դառնում է ավելի խիտ, ուժեղանում է նրա խոտավետ և դառնավուն համը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cheesemaking Practice, Авторы: R. Andrew Wilbey,J.E. Scott,Richard K. Robinson
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Английский сыр Sage Derby». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  3. Сыр Дерби // Еда.ру