Դեսկոբրիմենտո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսկոբրիմենտո ազգային պարկ
Parque Nacional do Descobrimento
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Մասն էԴիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԻտամարաժու
Հիմնվել է1999[1]
Մակերես21 129 հեկտար և 22 694 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Դեսկոբրիմենտո ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Դեսկոբրիմենտո ազգային պարկ

Դեսկոբրիմենտո ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Descobrimento), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը գտնվում է Պրադու մունիցիպալիտետում, Բահիա[2]։ Ընդգրկում է 22693.97 հա տարածք[3]։ Այն ներառում է Աշխարհի բնական համաշխարհային ժառանգության «Ծովափերի հայտնագործություններ» կենսոլորտային արգելոցը[4]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսկոբրիմենտո ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում[3]։ Նրա կազմի մեջ է մտնում Ատլանտյան անտառի կարևոր հատվածը՝ Բրազիլիայի հյուսիսարևելյան բարձրավանդակը, որը ամենակարևոր վայրի ապաստանն է Բահիայի հարավում[2]։ Պարկում պաշտպանված տեսակներից են՝ պուման (Puma concolor), Mimagoniates sylvicola ձուկը, իսկ թռչուններից՝ օղակաձև փայտփորիկը (Celeus torquatus), Crax blumenbachii, կոտինգը (Cotinga maculata), երկարապոչ թութակը[3]։

Կառավարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսկոբրիմենտո ազգային պարկը ստեղծվել է 1999 թվականի ապրիլի 20-ին դաշնային հրամանագրով՝ 21129 հա տարածքով։ 2012 թվականի հունիսի 6-ին տարածքն ընդարձակվել է և կազմել 22 693 հա[2]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[5]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնադրվել է 2008 թվականի փետրվարի 1-ին, իսկ կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին[4]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը և մեկնաբանմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.museus.gov.br/wp-content/uploads/2019/06/GuiaDosMuseusBrasileiros_nordeste.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Parna do Descobrimento – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. 4,0 4,1 PARNA do Descobrimento – ISA
  5. Lamas, Crepaldi & Mesquita 2015

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]