Դենիս Գուցկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Գուցկո
Ծնվել էդեկտեմբեր 1969 (54 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան

Դենիս Նիկոլաևիչ Գուցկո (ռուս.՝ Денис Николаевич Гуцко, դեկտեմբեր 1969, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, Ռուսաստանի երիտասարդ գրողների ֆորումի անդամ, Ռուսական Բուկերի դափնեկիր (2005), «Հրապարակախոս» անվանակարգում «Կուլիկովյան դաշտ» միջազգային բաց գրական մրցանակի դափնեկիր (2014)[1]։ Ապրում և ստեղծագործում է Դոնի Ռոստովում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Գուցկոն ծնվել է 1969 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետը «Էկոլոգիա և կիրառական երկրաքիմիա» մասնագիտությամբ։ Ծառայել է խորհրդային բանակում։

2000 թվականին «Գրական տեղեկագրի», «ЛГ - Юг России» հավելվածում հրապարակել է «Ընտելացրած առյուծ» պատմվածքը, 2002 թվականին «Դրոշ» ամսագրում` «Апсны абукет» պատմվածքը[2]։ «Ժողովուրդների բարեկամություն» և «Վոլգա» ամսագրերի հեղինակն է։

Ռուսաստանի երիտասարդ գրողների ֆորումի անդամ (Մոսկվա-Լիպկի, 2001, 2002, 2003)։ Երկրորդ ֆորումի արդյունքներով արժանացել է ՌԴ մշակույթի նախարարության կրթաթոշակի։

«Բուկերավյան մրցանակի դափնեկիր (Ռուսաստան)» (2005, «Առանց հետք ճանապարհ» վեպի համար)[3]։ Նույն թվականին վեպը հրատարակվել է որպես «Ռուսախոսները» վեպի մաս` համախմբելով սիրավեպը «Այնտեղ, Բաբելոնի գետերի մոտ» վիպակին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Денис Гуцко. Русскоговорящий. - М.: Вагриус, 2005. - 352 с. - ISBN 5-98264-009-3, 5-9697-0249-8.
  • Денис Гуцко. Русскоговорящий. - М.: Вагриус, 2006. - 352 с. - ISBN 978-5-9697-0445-9, 5-9697-0249-8.
  • Денис Гуцко. Покемонов день. - М.: Время, 2007. - 320 с. - ISBN 978-5-9691-0250-7.
  • Денис Гуцко. Домик в Армагеддоне. Роман. - М.: АСТ, Астрель, 2009. - 224 с. - ISBN 978-5-17-057405-6, 978-5-271-22754-7.
  • Денис Гуцко. Русскоговорящий. - СПб: Златоуст, 2012. - 160 с. - ISBN 978-5-86547-627-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Москве наградили лауреатов первой литературной премии "Куликово поле" // ИТАР-ТАСС. 23 сентября 2014 г.
  2. Калмыков В.. 50 самых ярких дебютов в прозе начала третьего тысячелетия Արխիվացված 2013-09-20 Wayback Machine // Литературная Россия. 25 марта 2005.
  3. Бровкина М., Басинский П. Один в премиальном поле // Российская газета. — 2005. — 3 дек.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]