Դեմիեն Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիեն Ռայս
Բնօրինակ անունDamien Rice
Ծնվել էդեկտեմբերի 7, 1973(1973-12-07)[1] (50 տարեկան)
Դուբլին, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն և ֆոլկ ռոք[2]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, փողոցային կատարող, երգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ[2] և վոկալ[2]
ԿրթությունSalesian College Celbridge?
Պարգևներ
Կայքdamienrice.com
 Damien Rice Վիքիպահեստում

Դեմիեն Ռայս (անգլ. Damien Rice, դեկտեմբերի 7, 1973(1973-12-07)[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի հեղինակ-կատարող։ Հանդես է գալիս ֆոլք ժանրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայսը եղել է Juniper ռոք խմբի անդամ։ Իռլանդիայում հանդես գալով «The World Is Dead» և «Weatherman» սինգլներով, խումբը որոշում է թողարկել իր առաջին ալբոմը, սակայն վիճելով լեյբլի հետ Ռայսը դուրս է գալիս խմբից և զբաղվում սոլո-կարիերայով։ Ավելի ուշ Juniper խումբը անվանափոխվում է և դառնում Bell X1: Խմբից դուրս գալուց հետո Ռայսը մեկնում է Իտալիա, թափառում՝ Եվրոպայում,այնքան մինչ չի հավաքում բավարար գումար՝ Իռլանդիայում համերգները վերսկսելու համար:Նրա խմբի մշտական անդամներն են դառնում ջութակահարուհի Վիվիեն Լոնգը, հարվածային գործիքների կատարող՝ Թոմ Օսանդերը, բասիստ՝ Շեին Ֆիտցսիմոնսը։ Երկրորդ վոկալիստը դառնում է Լիզա Հաննիգանը։ Հաննիգանը, Ֆիտցսիմոնսը և Օսանդերը 2007 թվականին թողնում են խումբը։

Մեծ հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ իր ազգական և պրոդյուսեր Դևիդ Արնոլդի, Ռայսը կարողնաում է ձայնագրել իր դեբյուտային «O» ալբոմը, թողարկելով՝ 2003 թվականին։ «O» ալբոմը ձոնվել է Միկ Քրիստոֆերին։ Ալբոմն ունենում է մեծ հաջողություններ և նվաճում՝ Shortlist Music Prize: Երեք արի անց «O»-ն հասնում է դրամական հաջողությունների թե՛ Իռլանդիայում և թե՛ ամբողջ աշխարհում։ Ռայսը թողարկում է երկրորդ ստուդիային ալբոմը՝ «9»: Ալբոմը ձայնագրվում է 2004-2005 թվականներին, թողարկվում՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ Իռլանդիայում,նոյեմբերի 6-ին Եվրոպայում և նոյեմբերի 14-ին՝ Հյուսիսային Ամերիկայում։ Ռայսը ձայնագրում է նաև Juniper-ի հին երգերից մեկը՝ «Cross-eyed Bear»-ը՝ War Child բարեգործական ալբոմներից մեկի համար։

Հանրածանոթ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայս Դեմիենի երգերը հնչում են բազմաթիվ հեռուստասերիալներում և ֆիլմերի սաունդթրեքներում.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ Մեծ Բրիտանիա
2001 «The Blower’s Daughter» O -
2002 «Cannonball» O 32
2002 «Volcano» O -
2003 «Woman Like a Man» - 43
2004 «Moody Mooday/Lonelily» - 143
2004 «Lonely Soldier» - 142
2004 «Cannonball (ռեմիքս)» O 19
2004 «The Blower’s Daughter (վերաթողարկում)» O 27
2005 «Volcano (վերաթողարկում)» O 29
2005 «Unplayed Piano» - 24
2006 «9 Crimes» 9 29
2007 «Rootless Tree» 9 50
2007 «Dogs» 9 84

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Montreux Jazz Festival Database