Դեղնափոր գեղգեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղնափոր գեղգեղիկ
Greenish Warbler I IMG 0565.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Գեղգեղիկներ
Տեսակ Դեղնափոր գեղգեղիկ
Լատիներեն անվանում
Phylloscopus trochiloides
(Sundevall, 1837)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562159
NCBI 48154
EOL 1052679

Դեղնափոր գեղգեղիկ (լատ.՝ Phylloscopus trochiloides), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բևադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 10 սմ է, թևերի բացվածքը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ։ Փոքր շահրիկ է, ոտքերը՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով։ Վերևից ձիթապտղագույն-կանաչ է, ներքևից՝ հիմնականում բաց դեղին։ Հոնքը լայն, դեղին շերտով է, որը տարածվում է դեպի ծոծրակը։ Թևին կա դեղնավուն 1-2 զոլ։ Մշտապես գործունյա է, կեր է փնտրում ծառերի միջին և վերին սաղարթներում։ Բնակվում է անտառներում, թփուտներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Լիարժեք երգը առանց ընդհատումների լսվում է մայիսի սկզբից օգոստոսի 1-ին տասնօրյակը։ Բները ձվերով հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գնդաձև է՝ չոր բույսերից։ Բնադրում է գետնին։ Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերը գրանցված են հունիսի վերջից։ Հուլիսի 2-րդ կեսից հայտնվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունների քոչվոր խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Կենսակերպին վերաբերող այլ հատկանիշների մասին տվյալները բացակայում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png