Դավիթ Փախչանյան
Դավիթ Փախչանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գործարար |
Դավիթ Բեհուրի Փախչանյան (նոյեմբերի 6, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար, ֆիզիկոս, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ[1], Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[2], «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն։
Երիտասարդ տարիներ ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թվականներին սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, ստացել ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում[3]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Դավիթ Փախչանյանը համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը, իսկ 2006 թվականին՝ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամը։ Նույն թվականին մի խումբ ընկերների հետ միասին հիմնել է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը[4]։ 2014 թվականին համահիմնադրել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Այժմ հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2016 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[5]։
Գործունեությունը «Այբ»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2008 թվականներին և 2011-2013 թվականներին Դավիթ Փաախչանյանը եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2008 թվականին Դավիթ և Արամ Փախչանյանների հովանավորությամբ «Այբ» հիմնադրամը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ստեղծել է ֆիզիկայի և քիմիայի արդիական երկու լաբորատորիա՝ «ԱյբԼաբ>»: 2008-2010 թվականներին եղել է «Այբ» ակումբի վարչության անդամ։ 2011 թվականից եղել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականից եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2014 թվականի հունվարից «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2015 թվականի մայիսից «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Փախչանյանն ամուսնացած է, ունի 1 աղջիկ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». www.mil.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». www.aravot.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 168.am. «Ո՞վ է ՀՀ ՊՆ տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Փախչանյանը (լուսանկարներ)». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «www.aybschool.am». aybschool.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիթ Փախչանյան - Արար հիմնադրամ
- Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ
- Դավիթ Փախչանյան. Պետք է հստակեցնել, թե որ զինատեսակներն են արտադրվելու Հայաստանում
- Դավիթ Փախչանյան. Պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը պատվաբեր է