Դավիթ Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Վարդապետյան
Ծնվել էմայիսի 23, 1968(1968-05-23) (55 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունլրագրող
ԱնդամակցությունՍերբիայի կիրառական նկարիչների և դիզայներների ասոցիացիա
ՀայրՄիոդրագ Վարդապետյան

Դավիթ Վարդապետյան (սերբ.՝ Давид Вартабедијан, մայիսի 23, 1968(1968-05-23), Բելգրադ, ՀՍՖՀ), սերբահայ գրաֆիկ, դիզայներ և ռոք լրագրող։ Դիզայներ Միոդրագ Վարդապետյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Վարդապետյանը դիզայներ Միոդրագ Վարդապետյանի և լեզվաբանության մագիստրոս Դուշանկա Վարդապետյանի որդին է։ Նա ծնվել է նույն օրը, ինչ հայրը՝ մայիսի 23-ին։ Ապրում է Բելգրադում։

1987 թվականին ավարտել է Բելգրադի արդյունաբերական դիզայնի դպրոցի գրաֆիկական դիզայնի բաժինը, այնուհետև ընդունվել է Բելգրադի գեղարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, որն ավարտել է 1992 թվականին։ Սերբիայի կիրառական նկարիչների և դիզայներների ասոցիացիայի (УЛУПУДС) անդամ է[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից մասնակցել է Վարդապետյանների ընտանիքի (հայրը՝ Միոդրագը, մայրը՝ Դուշանկան, քույրը՝ Անամարիան) տասնութ ցուցահանդեսների, որոնք անցկացվել են Սերբիայի թանգարաններում, պատկերասրահներում և մշակութային կենտրոններում, Չեռնոգորիայում և Բարսելոնայի Ֆարիներա դել Կլոտ մշակութային կենտրոնում (Իսպանիա)[2][3][4]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012՝ 10-րդ անհատական ցուցահանդես Зачуђујуће[5]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին Դավիթը նվագել է Սկառլետ ծանր մետալ խմբում, սակայն խումբը, բացի հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով մի քանի ելույթներից և մի քանի համերգներից, երբեք պաշտոնական թողարկումներ չի ունեցել։ Նա դադարեցրել է աշխատանքը 1991 թվականին[1]։

Ռոք լրագրողի իր կարիերան Դավիթը սկսել է բավականին վաղ՝ 1988 թվականին՝ մի խումբ ընկերների հետ սկսելով հրատարակել «Metal Rocks» ամսագիրը ֆանատների համար (ֆանզին)։ Ֆանզինը դադարել է հրատարակվելուց հինգ համարներից հետո, բայց Դավիթը սկսել է գրել սկզբում «Պոլիտիկայի» հրատարակած «Փոփ ռոքի», իսկ հետո՝ «Հուպերի» և «Չաոյի» համար[1]։ Նա գրել է նաև «Ուկուս նեստաշնիխ», «Վրեմե զաբավե», «XZ», «Hard Metal», «Explosive», «Բում», «Պոլիտիկա», «Տրեչե օկո» հանդեսների, իսկ այժմ երբեմն գրում է «Metal Hammer»-ի համար։

1989 թվականին Վարդապետյանը սկսել է աշխատել նաև որպես դիջեյ «Ակադեմիա» ակումբում, իսկ 1992 թվականին՝ որպես հաղորդավար ռադիո «Պոլիտիկայում», այնուհետև աշխատել է ռադիո «Պինգվինում» և ռադիո «Ինդեքսում»[1]։ Նա վարել է ավելի քան 1500 ռադիոհաղորդում[1]։

Վարդապետյանն աշխատել է որպես մենեջեր մի քանի սերբական ռոք խմբերում (օրինակ՝ Гоблини-ում), ինչպես նաև կազմակերպել է օտարերկրյա կատարողների համերգներ Սերբիայում[1]։

Կոմիքսներ և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականից Դավիթ Վարդապետյանը սկսել է ակտիվորեն զբաղվել գրաֆիկական դիզայնով։ Միևնույն ժամանակ նա նկարում է նաև կոմիքսներ, որոնք տպագրվում են «Նոն», «Մլադոստ», «Նաշ ստրիպ» երիտասարդական ամսագրերում, և մասնակցում է «Բեոգրադսկի կրուգ 2» կոմիքսների ընկերության աշխատանքներին[1]։

Դավիթ Վարդապետյանը ձևավորել է «Ռոքս» երաժշտական ամսագիրը, բազմաթիվ պլակատներ, սկավառակների և երաժշտական ձայներիզների շապիկներ, իսկ 1990-1993 թվականներին աշխատել է որպես Ակադեմիայի պլակատների դիզայներ[1]։

«Պոլիտիկին զաբավնիկի» «Հիթ» էջի խմբագիրն ու նկարազարդողն է[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Բելգրադի գրքի 58-րդ տոնավաճառի մրցանակների հանձնման ժամանակ եղել է ժյուրիի նախագահ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Биографија на сајту -{Subrock}-». Արխիվացված է օրիգինալից 27. 09. 2014-ին. Վերցված է 13. 02. 2015-ին.
  2. «Miodrag Vartabedijan - Varta». MLADENOVČANI (սերբերեն). 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Биографија на сајту SUBROCK». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 08. 11. 2012-ին.
  4. «Miodrag Vartabedijan Varta i njegovi tradicionalni simboli». SEEcult.org. 02.04.2024 | 11:21. Վերցված է 21.04.2024-ին.
  5. Давид Вартабедијан - Запањујући Мерилин Менсон, Новости, 30.5.2012.
  6. 6,0 6,1 Давид Вартабедијан, Илустровани рокенрол водич
  7. Резултати конкурса 11. међународног салона стрипа СКЦ Београд 2013, УСУС
  8. «Илустровани рокенрол водич, Пчелица». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 13. 02. 2015-ին.
  9. Награде УЛУПУДС-а, Арте