Դավիթ Պողոսյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Պողոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Վրաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 21, 1974(1974-08-21) (49 տարեկան)
Ծննդավայր՝Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
163 սանտիմետր

Դավիթ Լևոնի Պողոսյան (վրաց.՝ დავით ლევანის ძე პოღოსიანი, օգոստոսի 21, 1974(1974-08-21), Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ ազատ ոճի ըմբիշ, Վրաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1997, 1998), աշխարհի առաջնության մեդալակիր (2001)։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Պողոսյանը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 21-ին Գորիում։ Ծնողները եղել են Գանձանի (Գանձա) գյուղից։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանում՝ Մերաբ Մուզիաշվիլիի ղեկավարությամբ։ Հետագայում նաև մարզվել է Նուգզար Սխիրելիի մոտ։ 1990 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ պատանիների ազգային հավաքականում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը մինչև 16 տարեկանների կատեգորիայում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նախ մտել է Վրաստանի երիտասարդական, ապա՝ ազգային հավաքական։ Իր ամենամեծ հաջողությանը հասել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։ 1997 թվականին և 1998 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2001 թվականին՝ աշխարհի առաջնության մեդալակիր։ 2000 և 2004 թվականներին մասնակցել է օլիմպիական խաղերին, երկու անգամ էլ այս մրցումներում գրավել է հինգերորդ տեղը։

2007 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և մարզչական գործունեության անցել Գորի քաղաքի մարզադպրոցում, որտեղ սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2010 թվականից զբաղեցնում է Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2011 թվականին եղել է Համահայկական 5-րդ խաղերի վրացական պատվիրակության անդամ։ Բացման արարողության ժամանակ տարել է Թբիլիսի քաղաքի դրոշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]