Դավանություն հավատո եկեղեցյաց հայաստանյայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավանություն հավատո եկեղեցյաց հայաստանյայց
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1711

«Դավանություն հավատո եկեղեցյաց հայաստանյայց» («Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց հայաստանեայց»), Յոախիմ Շրյոդերի 1711 թվականին հրատարակած «Արամեան լեզուին գանձ» գրքի մի բաժինն է՝ հայերեն և լատիներեն։ Հայերենից լատիներեն թարգմանել է հեղինակը։ Հրատարակիչը եղել է Գրիգոր Խալդարյանը։

Տպագրվել է նաև 1780 թվականին Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում՝ Աստրախանի ու Նոր Նախիջևանի առաջնորդ Հովսեփ Արղությանի խնդրանքով։ Տպակից է Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքին։

Լատիներեն տիտղոսաթերթին գրված է՝ «Confessio ecclesiae armenicae latine reddita...» (76 էջ, 2°, 13 x 9,7 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։