Դաշրատհ Մանջհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշրատհ Մանջհին
անգլ.՝ Dashrath Manjhi
Դիմանկար
Ծնվել է1934
ԾննդավայրGehlaur, Gaya district, Magadh division, Bihar and Orissa Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17, 2007(2007-08-17)
Մահվան վայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունlaborer և ագարակապան
 Dashrath Manjhi Վիքիպահեստում

Դաշրատհ Մանջհին, (անգլ.՝ Dashrath Manjhi 1934, Gehlaur, Gaya district, Magadh division, Bihar and Orissa Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 17, 2007(2007-08-17), Նյու Դելի, Հնդկաստան, հայտնի է նաև «Լեռան մարդ» (անգլ.՝ Mountain Man[1][2]) անվամբ, ծնվել է Գեխլոր գյուղում, աղքատ ընտանիքում։ Ընտանիքը պատկանել է մուսահար ցածր խավի կաստաների խմբին։

Դաշրատհ Մանջհինի կինը՝ Ֆալգունի Դևին մահացել է՝ չստանալով ժամանակին բժշկական օգնություն, քանի որ իրենց գյուղից մինչև հարևան քաղաքն ընկած ճանապարհն անցնում էր մեծ երկարություն ունեցող Գեխլոր Գանջ (անգլ.՝ Gehlour Ganj) լեռնազանգվածի շրջանցումով և ուներ ավելի քան 70 կմ երկարություն[3]։ Կինը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։

Չցանկանալով, որպեսզի որևէ մեկը իր կնոջ ճակատագրին արժանանա՝ Դաշրատհը մենակ լեռնազանգվածի միջով կտրել է 110 մ (360 ֆուտ) երկարությամբ, 9,1 մ (30 ֆուտ) լայնությամբ և 7,6 մ (25 ֆուտ) խորությամբ անցում՝ աշխատելով ամեն օր՝ 22 տարի ( 1960 թվականից մինչև 1982 թվականը), որի շնորհիվ Գայա մարզի Ատրի ( անգլ.՝ Atri ) և Վազիրգանջ (անգլ.՝ Wazirganj) շրջանների միջև ճանապարհը կրճատվել է՝ հասնելով մեկ կիլոմետրի[3][4]։

Դաշրատհ Մանջհին մահացել է քաղցկեղից, 2007 թվականի օգոստոսի 17-ին[5]։ Նրա հուղարկավորությունը կազմակերպվել է Բիհար նահանգի կառավարության կողմից՝ մատուցած ծառայության դիմաց[5]։ 2011 թվականին Դաշրատհի կողմից փորված անցումով կառուցվել է բարեկարգ ճանապարհ։

Հիշատակը մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին հնդիկ կինոռեժիսորը մտադրություն է հայտնել նկարելու Դաշրատհ Մանջհիի պատմության վրա հիմնված «Մանջհի» ֆիլմը։ Գլխավոր դերակատար՝ Մանոժ Բայպայ[6]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին համաշխարհային վարձույթ է բարձրացել հնդիկ կինոռեժիսորի Կետան Մեհտայի կենսագրական ֆիլմը՝ «Մանջի՝ լեռան մարդ» (անգլ.՝ Manjhi: The Mountain Man)՝ Դաշրատհի կյանքի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Mountain Man» (անգլերեն). The Viewspaper. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Santosh Singh (2012 թ․ հուլիսի 1). «The man who made way for progress» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Alok Kumar (2007 թ․ օգոստոսի 23). «Mountain man Dashrath Manjhi dies in Delhi». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  4. «CM visits ailing Dashrath Manjhi». The Times Of India (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 23.
  5. 5,0 5,1 «Mountain man dies with unfulfilled dreams». DNA India (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «One film at a time: Sanjay Singh». The Times of India (անգլերեն). 2010 թ․ հուլիսի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]