Դանիայի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինված ուժերը (դան.՝ Forsvaret) Դանիայի թագավորության զորքերի միասնությունն է, որը նախատեսված է երկրի ազատության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Կազմված է ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերից։

Ցամաքային ուժեր[խմբագրել]

Դանիայի թագավորության բանակը դանիական պաշտպանության ուժերի ցամաքային ստորաբաժանումն է։

Վերջին տասնամյակում թագավորական բանակի կառուցվածքը, կրթական մեթոդները էապես վերակազմավորվել են՝ հրաժարվելով ներխուժումից պաշտպանվելու ավանդական ռազմավարությոինց և դրա փոխարեն կենտրոնանալով արտասահմանյան գործողությունների վրա։ Ռեզերվները կրճատվեցին և ավելացավ կանոնավոր բանակի թվաքանակը։ Այդ բարեփոխման արդյունքում ռեզերվային, աջակցող և կանոնավոր բանակի ստորաբաժանումների հարաբերակցությունը փոխվեց 60%-40%-ից հակառակի՝ 40% ռեզերվային և աջակցող ստորաբաժանումների և 60% կանոնավոր բանակի ստորաբաժանման։ Ծրագրի ավարտին դանիական բանակը ի վիճակի կլինի տեղակայել 1500 մշտական զինծառայող և ևս 5000 զինծառայող կարճ ժամանակահատվածում։ Միջազգային գործողությունների ժամանակ այս տեղակայումը կիրականացվի առանց օրինակ՝ խորհրդարանի կողմից ռազմական բյուջեի հաստատման։

Ռազմածովային ուժեր[խմբագրել]

Դանիայի թագավորական ռազմածովային ուժերը (պաշտոնապես դան՝․ Kongelige Danske Marine, ոչ պաշտոնապես՝ Søværnet) հանդիսանում է դանիական պաշտպանության նախարարության ծովային ստորաբաժանումը, որը պատասխանատու է Դանիայի, Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների ծովային պաշտպանության համար, ինչպես նաև որոնման և փրկարարական աշխատանքների, սառցահատման աշխատանքների, կանխարգելման և միջազգային ուժային խմբերում մասնակցության համար։

1509-1814թթ, երբ Դանիան Նորվեգիայի հետ միություն էր կազմում, դանիական նավատորմը մտնում էր դանիա-նորվեգիական թագավորական նավատորմի կազմի մեջ։ Մինչ 1807 թվականը այս նավատորմը եվրոպական տարածաշրջանի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր, սակայն հետո նավատորմի թիվը կրճատվեց։ Սառը պատերազմի ավարտից հետո մնացած նավերի կողքին կան նաև մեծ ժամանակակից նավեր։

Ռազմածովային նավերի վրա նշվում է Kongelige Danske Marine, որը թարգմանվում է որպես Դանիական Փառապանծության նավեր։ Դանիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի այն մի քանի երկրներից մեկը, որը չունի սուզանավեր։

Ռազմաօդային ուժեր[խմբագրել]

Դանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (դան՝ Flyvevåbnet) պատասխանատու են ներքին անվտանգության և միջազգային գործողությունների ժամանակ ազգային անվտանգության համար։ Ներկայումս դանիական ռազմաօդային ուժերում կա 3400 մշտական ծառայող և ևս 100 զորակոչիկներ, 119 ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ համապատասխանաբար ամերիկյան և եվրոպական արտադրության։

Հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg